ՓԱՇԻՆՅԱՆԸ 1.5 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏՄԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԵԼԻՔԻ ՄԱՍԻՆ. ՄԻՆԱՍՅԱՆ
Միքայել Մինասյանը նշում է, որ գուցե զուգադիպություն է, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ինչպես Արցախի նախագահը, այնպես էլ տեղի ԱԱԾ տնօրենը վաճառել են այժմ Ադրբեջանին անցած տարածքներում գտնվող իրենց բիզնեսները։
1.5 տարի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին պատմել է այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նրա խոսքով` երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, Հարությունյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն է առաջարկել Փաշինյանին։
«Արայիկ Հարությունյանը վախենում էր, որ Փաշինյանը կարող է իր կեղծարարությունների մասին «դոսյեները» ջրի երես հանել։ Առաջին պայմանավորվածությունը կայացավ Հռոմում, ուր գնացել էին բանակցելու Միրզոյանն ու Հարությունյանը։ Դրանից հետո կայացավ հանդիպում, որին ներկա էին Փաշինյանը, Միրզոյանը, Հարությունյանն ու Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանը։ Հանդիպմանը վարչապետը ներկայացրել է Արցախի հարցի լուծումը»,–ասում է Մինասյանը։
Նա նշում է, թե գիտի` դժվար է հավատալ իր ասածին, սակայն հարկ է համարում հավելել, որ ինչպես Արայիկ Հարությունյանը, այնպես էլ Կամո Աղաջանյանը, վերջին 1 տարվա ընթացքում վաճառել են բոլոր բիզնեսները, որոնք գտնվում էին Ջաբրայիլում, Հադրութում և Ֆիզուլիում։
Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան
Մինասյանի խոսքով` Հադրութի շրջանի այգիները, որոնք պատկանում էին Հարությունյանին ու Աղաջանյանին կամ էլ նրանց առնչվող մարդկանց, կես գնով են վաճառվել։
Հիշեցնենք, որ Մինասյանն այսօրվա իր տեսաուղերձում հայտնել էր նաև, որ երբ Փաշինյանը դարձել է ՀՀ վարչապետ, ԱԱԾ-ից պահանջել է, որ իրեն ներկայացնեն, թե ովքեր են իր շրջապատում ԱԱԾ գործակալներ։
Մինասյանի խոսքով` ԱԱԾ–ն ղեկավարությունը հրաժարվել է դա անել և մինչ օրս էլ չի արել նման քայլ։ Սակայն ԱԱԾ միջին օղակում կային և կան թուլամորթ մարդիկ, որոնք փոխանցել են Փաշինյանին այդ ողջ փաթեթները։
ru.armeniasputnik.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:31
Временно назначенный управляющий «Электросетей Армении» Романос Петросян начал пересмотр кадрового состава компании, сообщает газета «Жоховурд».
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.