Կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ։
«Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհիվ է, որ հնարավոր է եղել մինչ օրս կիրառել բազմաթիվ հակահամաճարակային կանոններ, որոնք էլ ապահովում են համաճարակային վիճակի հարաբերականորեն կառավարելի վիճակը երկրում», – նշել է Թորոսյանը Facebook–յան իր էջում:
Անդրադառնալով «կարանտինային ռեժիմը չերկարացնելու» կոչերին, այն համատեքստում, որ այդ իրավական ռեժիմն է պատճառը բազմաթիվ տնտեսական դժվարությունների, առողջապահության նախարարը հարց է տվել բազմաթիվ նման պնդում անողներին.
«Կարանտինի իրավական ռեժիմն է արդյո՞ք տնտեսական դժվարությունների պատճառը, թե կորոնավիրուսային համաճարակը, որի դեմ կոչված են պայքարել «կարանտինի իրավական ռեժիմի» շրջանակներում գործող կանոնները:
Պատասխանը, շատ փոքր բացառություններով հետևյալն է. տնտեսական դժվարությունների պատճառը համաճարակն է, որը հանգեցրել է բազմաթիվ խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների հարցում, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով այլ երկրներում նույնպես արտադրությունների սահմանափակումների և այլն», – նշել է նա` ավելացնելովր ո, ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են տնտեսությունների ակտիվացման և ոչ թե` հակառակը:
«Հետևաբար, կոչ եմ անում օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա: Պարզապես անթույլատրելի է պատճառ-հետևանքային կապերի կամա թե ակամա ձևափոխումը: Կարանտինի իրավական ռեժիմը չէ տնտեսական դժվարությունների պատճառը. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է», – ընդգծել է նա:
Թորոսյանը նաև նշել է, որ որոշ բացառությունների գծով կառավարությունը դեռ 2020 թվականի գարնանից գնացել է թուլացումների և հիմա էլ «կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ, որոնց մասին կտեղեկացվի մոտ օրերս:
«Հատուկ ուզում եմ անդրադառնալ տարբեր երկրների կողմից Հայաստանից ուղևորներ չընդունելու կամ Հայաստանը զբոսաշրջության համար ոչ անվտանգ երկիր համարելու հանգամանքին: Դա կրկին պայմանավորված չէ «կարանտինի իրավական ռեժիմով», ինչպես ժամանակին պայմանավորված չէր «արտակարգ դրության ռեժիմով»: Այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է կովիդի մոտ 300 նոր դրական դեպք: Այստեղ կրկին, պետք է տարբերակել պատճառը հետևանքից: Ամփոփելով, ուզում եմ բոլորիդ առողջություն մաղթել և կրկին կոչ անել` պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները», – եզրափակել է առողջապահության նախարարը:
Նովոստի–Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-11-30 14:13133
Согласно официальным данным, в Азербайджане 55 армян. Однако неофициально известно о гораздо большем числе пленных. Об этом на пресс-конференции заявила эксперт по международному праву Сирануш Саакян.
-
2023-11-30 12:59158
На участке Иджевана и Казаха армяно-азербайджанской границы 30 ноября началась встреча вице-премьеров Армении и Азербайджана Мгера Григоряна и Шахина Мустафаева в рамках работы госкомиссий по вопросам делимитации и пограничной безопасности.
-
2023-11-30 12:49157
Согласно официальным данным, в Азербайджане 55 армян. Однако неофициально известно о гораздо большем числе пленных. Об этом на пресс-конференции заявила эксперт по международному праву Сирануш Саакян.
-
2023-11-30 12:48152
Право народа Палестины на жизнь и создание собственного независимого государства должно быть реализовано как можно скорее. С таким заявлением выступил председатель КНР Си Цзиньпин.