«Լուսավոր Հայաստանն» այսօր միակ քաղաքական ուժն է, որը չի այրել կամուրջները ոչ մի քաղաքական ուժի հետ. Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության օրակարգում հիմա չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Մենք չենք տեսնում իշխանությանը՝ որպես երաշխավոր այդ թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար, որովհետեւ իշխանությունն այսօր ինքը փողոց դուրս գալու խնդիր ունի, ինչպե՞ս է նա պատրաստվում երաշխավորել մնացյալի անվտանգությունը։ Մենք ունենք մեկ պահանջ՝ Փաշինյանի հրաժարականը սահմանադրական ճանապարհով»,- նշեց պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, որ կան քաղաքացիներ, որոնք Նիկոլ Փաշինյանին սատարում են, Սամսոնյանն ասաց. «Այս ընթացքում տեղեկատվական հոսքերով ճնշում կա մարդկանց վրա, բազմաթիվ մեդիահարթակներով իշխանությունը փորձում է մարդկանց մանիպուլյացնել տարբեր հարցերի շուրջ, այդ ճնշումն, ըստ երեւույթին, ազդում է»։
Անդրադառնալով քաղաքացիների այն հայտարարությանը, թե «Լուսավոր Հայաստանը» երկիրը տանում է մթության մեջ, Անի Սամսոնյանն արձագանքեց. ««Լուսավոր Հայաստանը» երկրի ղեկին չէ, որ Հայաստանին ինչ-որ տեղ տանի։ Մենք մարդկանց ասում ենք՝ հարգելի քաղաքացիներ, մենք՝ որպես քաղաքական ուժ, պատրաստ ենք այս պահին եւ առաջարկում ենք գործող իշխանությանը, որպեսզի հնարավորություն տա, որ կարողանանք երկիրը մթից հանել եւ տանել դեպի Լուսավոր Հայաստան։ Միակ քաղաքական ուժը, որն իր քաղաքական դեմքով առաջարկում է ստանձնել այդ պատասխանատվությունը, դա «Լուսավոր Հայաստանն է»»։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի այն առաջարկին, թե իր օգնությամբ պետք է լինի Ազգային համաձայնության կառավարություն, հարցին՝ արդյոք «Լուսավոր Հայաստանը» պատրա՞ստ է քննարկում ունենալ նախագահի հետ, պատգամավորն ասաց. «Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ գիտենք, որ հանդիպումներ են եղել նախագահի հետ եւ, ըստ երեւույթին, ասում ենք՝ անցումային կառավարություն, նախագահն ասում է՝ Ազգային համաձայնության կառավարություն, դրանք նույն բանն են՝ տարբեր անվանումներով։ Քաղաքական ուժերի կոնսենսուսով պատրաստ ենք ստանձնել այդ պատասխանատվությունը։ «Լուսավոր Հայաստանն» այսօր միակ քաղաքական ուժն է, որը չի այրել կամուրջները ոչ մի քաղաքական ուժի հետ։ Չայրել կամուրջները նշանակում է՝ պահպանել քաղաքական համագործակցային հարաբերություններ՝ առանց վիրավորանքի, առանց ատելության, առանց հայհոյանքի, եւ առանց կարմիր գծերը հատելու»։
Լրագրողի դիտարկմանը, որ Մարուքյանը չունի կառավարման փորձ, Սամսոնյանն արձագանաքեց. «Որպեսզի հասկանան՝ մարդը կարող է կառավարել, թե ոչ, պետք է նայել այդ մարդու կարողությունները որպես առաջնորդ, որպես առաջնորդ Էդմոն Մարուքյանն ունի այդ բոլոր կարողությունները՝ համագործակցելու, հավասարակշռված որոշումներ ընդունելու, ներառական լինելու, թիմ ղեկավարելու։ Այդ բոլոր կարողությունները մենք տարիների ընթացքում տեսել ենք»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.