Արա Զոհրաբյան. Առանց չորս կետերի ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի տնտեսական ապաշրջափակման ռիսկերին ու դրանք կանխող քայլերին.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն այսպես է մեկնաբանել՝ «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:»:
Նման մասշտաբի ապաշրջափակմանը պետք է նախորդեն առնվազն հետևյալ գործընթացները՝ 1. Գերիների և պատանդների հայրենադարձում, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձ. 2. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության (խաղաղության) պայմանագրի կնքում, որտեղ կողմերը պետք է համաձայնության գան նաև՝ - Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցով. - Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերով. 3. Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում. 4. Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխավորում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզի բացառում: Առանց այս չորս կետերում նշված գործընթացների հաջող իրագործման, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Հ.Գ. Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ի վիճակի չեն իրենց պարտված հոգեվիճակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը»։
Պանորամա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.