Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՌԱԿՏՈՒՄ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Պատմաբան ընկերներս հիշեցին Թուրքիայի հետ պատերազմում կրած պարտության համար Հունաստանի վարչապետին մահապատժի ենթարկելու պատմական անցքը։ Այս դեպքը, զուտ իրավական ասպեկտով, հետաքրքիր ենթատեքստ է ունեցել։ Պատերազմում տևական ժամանակով հաղթում էին հույները, ընդ որում, մասնակցում էին նաև մեծաքանակ հայ զինվորներ, որոնցից շատերը ստացել են բարձր պարգևներ։
Սակայն բանակի գերագույն հրամանատար Պապուլասը, հաշվի առնելով թիկունքի խոցելիությունը և տնտեսական գործոնները, առաջարկում է ընդամենը մի փոքր նահանջել և ամրացնել դիրքերը։ Այս հարցում վարչապետի հետ անհամաձայնության արդյունքում Պապուլասը հրաժարական է տալիս, իսկ վարչապետ Ստրատոսը, մերժելով փորձառու և ընդունված թեկնածուներին, գերագույն հրամանատար է նշանակում իր ազգական Խաձիանեստիսին, որը՝ ժամանակակիցների վկայությամբ եղել է ամենաչսիրված, ամենամերժելի սպան։
Պատերազմում տանուլ են տալիս, որի հիմնական պատճառը, ըստ այն ժամանակվա անգլիացի պատմաբան Դուգլաս Դակինի՝ եղել է հրամանատարի արկածախնդրությունը, ոչ թե բանակի մարտունակությունը։ Միաժամանակ, քաղաքական վերլուծաբանները պնդում են, որ պարտությունը մեծապես թելադրված էր նաև այդ շրջանում խորն արմատներ գցած քաղաքական պառակտմամբ՝ «ազգային սխիզմով», երբ կողմերը հանդես էին գալիս բացահայտ ատելության կոչերով և ստեղծում կատարյալ հասարակական քաոս։
Ինչևէ, 1922 թ. հոկտեմբերին արտակարգ ռազմական տրիբունալի դատավճռով վարչապետը, հիշյալ գերագույն հրամանատարը և ևս 4 բարձրաստիճան սպաներ դատապարտվում են մահապատժի։
Իսկ հիմա՝ այդ պատմության շարունակությունը։ Վարչապետի թոռը՝ Պետրոսը, 2010 թ. դիմել է իր պապուն արդարացնելու միջնորդությամբ։ Վերաքննության արդյունքում ոչ միայն վարչապետը, այլև մյուս 5 սպաները հետմահու արդարացվել են, ընդ որում, արդարացման հիմքում դրվել է ոչ թե նրանց արարքի իրավական գնահատականը, այլ սոսկ դատավարության սկզբունքների խախտումները։
Ազգային ցանկացած պառակտում ու ջլատում, ինչ «ազնիվ» դրդապատճառով էլ թելադրված լինի, մեղմ ասած, անընդունելի է, պատմության մեջ հակառակն ապացուցող գեթ մեկ օրինակ չեք գտնի, պարզապես պետք է գործել իրավունքի գերակայության սկզբունքով՝ չափազանց դժվար է, բայց խիստ շահեկան ...»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 09:34
На горе Немрут, объекте Всемирного наследия ЮНЕСКО на территории современной Турции, ведутся работы по сохранению древних армянских каменных статуй. Об этом сообщает ermenihaber.am.
-
2025-07-16 09:32
Комиссия ООН по Сирии выражает глубокую обеспокоенность в связи с возобновлением эскалации на юге страны и встревожена сообщениями об израильских авиаударах в этом районе. Об этом, как сообщает РИА Новости, говорится в заявлении Комиссии.
-
2025-07-16 09:30
«Мы не согласны с оценкой РФ. Наш коньяк сейчас проверяется. Для меня стало приятным сюрпризом то, что в результате проверок в Грузии 90 процентов нашего коньяка получили положительное заключение и направились в Россию. Первым выводом всего этого является то, что 90 процентов бутилированного коньяка в Армении - это настоящий коньяк».
-
2025-07-16 09:28
Оппозиционные фракции парламента Армении направили в Конституционный суд заявление с требованием признать принятые поправки к законам, позволяющие начать процесс огосударствления "Элсетей", антиконституционными. Об этом секретарь фракции "Армения" Арцвик Минасян сообщил изданию Pastinfo.