Последние новости

ՖԵՅՔԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ. ՆՈՐ ՊԱՅԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է

Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դադարեցումից երկու ամիս անց Մոսկվայում կրկին ստորագրման է պատրաստվում ինչ-որ փաստաթուղթ։ Ի տարբերություն նոյեմբերի 9-ի հայտարարության, որն ամպրոպի պես ճայթեց նույնիսկ պատերազմական երկնքում, սրա բովանդակության մասին արտահոսքն առավել քան լիառատ է, ընդ որում պաշտոնական հաղորդագրությունները գործնականում հաստատում են այլ աղբյուրների տեղեկատվության հավաստիությունը: Բոլոր այդ տեղեկությունները, գումարած Հայաստանի իշխանությունների պահվածքը՝ Փաշինյանի գլխավորությամբ, վկայում են այն մասին, որ հունվարի 11-ը դառնալու է հայոց պետականության դեմ ուղղված ևս մեկ ջախջախիչ հարված, որ պատրաստվում է հասցնել իրեն ՀՀ վարչապետ կոչող ողորմելի արարածը՝ Բաքվի, Անկարայի և Մոսկվայի հետ համատեղ ջանքերով։

Մինչդեռ ընդամենը երկու ամիս է անցել պատերազմից, որի սանձազերծումն ինքնին հանցագործություն էր, քանզի հակասում էր թե՛ 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրին, թե՛ ՄԱԿ-ի կանոնադրությանը, թե՛ այն սկզբունքներից մեկին, որ բոլոր այս տարիներին մշտապես առաջարկել են համանախագահները՝ որպես կարգավորման հիմնասյուներ. ուժի չկիրառմանը: Ադրբեջանը դիմեց ռազմական ագրեսիայի, ստանալով Թուրքիայի աջակցությունը հզորագույն ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի տեսքով՝ ի դեմս սիրիացի ահաբեկիչների։ Սակայն որոշիչ գործոն դարձավ Հայաստանում դավաճանների առկայությունն իշխանության շարքերում, որոնց հետ, ինչպես արդեն պարզ է, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախը և ոչ միայն Արցախը հանձնելու մասին։ Գումարած կորոնավիրուսի համավարակը, և այս հարցում նույնպես Բաքվի բռնապետն անտեսեց համաշխարհային առաջնորդների և հեղինակավոր կազմակերպությունների բոլոր կոչերը։

Արցախի դեմ սանձազերծված պատերազմն իսկապես թուրքական էր։ Դժվար է նշել ռազմական հանցագործությունների որևէ տեսակ, որ չի կատարվել ադրբեջանական բանակի կողմից։ Բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների զանգվածային ռմբակոծություններ և խաղաղ բնակիչների կանխամտածված սպանություններ. հիշենք, որ ագրեսիայի առաջին զոհը դարձավ մարտունեցի 9-ամյա աղջիկը։ Նպատակաուղղված հարվածներ պաշտամունքային կառույցներին և ԶԼՄ-ների, առաջին հերթին՝ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների միտումնավոր թիրախավորում. հիշենք ռուս և ֆրանսիացի լրագրողների վիրավորումը։ Հաշվեհարդար ռազմագերիների ու պատանդների հետ. հիշենք երկու հադրութցիների ցուցադրական նվաստացումն ու գնդակահարությունը՝ սարսափազդու կադրերի հետագա տարածումով սոցցանցերում ու մամուլում։ Ինչպես պարզվեց, դա գերիների խոշտանգման ու ծանակման դաժան տեսանյութերի տիրաժավորման մի ողջ արշավի լոկ սկիզբն էր:

Ադրբեջանը չէր խորշում գերեվարել տարեց քաղաքացիներին և նույնքան դաժանորեն վարվել նրանց հետ. հիշենք շուշեցի ծերունու մասին տեսանյութը։ Ադրբեջանական բանակը կռվում էր նաև կանանց դեմ և օգտագործում պատանդներին քարոզչական պատերազմում. հիշենք տեսանյութն Ազնիվ Բաղդասարյանի մասնակցությամբ, որին ստիպել էին նվաստացուցիչ «դեր» խաղալ դրանցից մեկում։ Այսօր արդեն միանգամայն ակնհայտ է, որ ագրեսիայի հիմնական բաղադրիչներից մեկը դարձավ հոգեբանական և մեդիա ահաբեկչությունը։ Այդ ահաբեկչության առանձին և հատուկ տեսակ է դարձել հայերի, այդ թվում՝ տարեց մարդկանց գլխատման և սպանվածների մարմինների անարգման մղձավանջային տեսանյութերի անպատիժ տարածումը։

 Новый взрыв неминуем?Ադրբեջանը Արցախի դեմ կիրառեց արգելված զինատեսակներ. հիշենք անտառային զանգվածների վրա տեղացող ֆոսֆորային արկերը։ Մինչ օրս Երևանում բուժման մեջ են սարսափելի այրվածքներ ստացած մարդիկ: Ադրբեջանական ԶՈՒ-ն պղծում էր հայկական հուշարձանները, գերեզմանները, տապանաքարերը, ավերում ու ջարդում խաչերն ու ազգային և քրիստոնեական այլ ատրիբուտներ, և այդ ամենը արվում էր ցուցադրաբար ու կոնկրետ նպատակներով. Դա իսկապես զանգվածային տեռոր էր մի ամբողջ ժողովրդի նկատմամբ՝ ժամանակակից բոլոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը կոչված էր ոչ միայն օգնել հաղթել պատերազմում, այլև իսպառ բարոյազրկել մարդկանց, նրանց պատճառել անտանելի ցավ, շոկ, հարուցել խուճապ, վախ և հուսահատության զգացում…

Պատերազմի օրերին այդ հանցագործությունների մասին խոսում էին շատերը, այդ թվում՝ նշանավոր քաղաքական գործիչներ, միջազգային և հումանիտար ազդեցիկ կազմակերպություններ։ Հնչում էին ցասումնալից կոչեր՝ քննելու Ադրբեջանի հանցագործությունները և պատասխանատվության ենթարկելու կատարողներին, այդ թվում՝ պետական անձանց մակարդակով։ Սակայն պատերազմից հետո այդ մասին զարմանալիորեն մոռացան բոլորը, բացի թերևս միայն Հայաստանի և Արցախի օմբուդսմեններից։ Աշխարհը լռեց. առաջին հերթին՝ այն պատճառով, որ լռում է պաշտոնական Երևանը։

Կառավարությունը՝ ի դեմս պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ինչպես նաև իրավապահ կառույցների, խորհրդարանը՝ ի դեմս իշխող խմբակցության, պետական և իշխանության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները, ինչպես նաև իրեն վարչապետ կոչող սուբյեկտը ասես ջուր են առել բերանը և մի խոսք անգամ չեն ասում այն մասին, թե ինչ են արել թուրքերը հայկական Արցախի և հայ ժողովրդի հետ։ Այդ թեման արգելված է Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար, որոնք իսպառ «մոռացել» են և՛ սիրիացի ահաբեկիչ-զինյալների, և՛ քաղաքացիական օբյեկտների ու բնակավայրերի ռմբակոծությունների, և՛ քաղաքացիական անձանց սպանությունների, և՛ անպաշտպան հայերի նկատմամբ անողոք հաշվեհարդարի, և՛ Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու միտումնավոր ռմբակոծման, և՛ ֆոսֆորով լցոնված արկերի ու մնացյալ ամենի մասին... Ասես՝ ոչինչ չի պատահել։

Ասես՝ ագրեսիան չի շարունակվում նաև այսօր, հրադադարից երկու ամիս անց։ Մինչդեռ այն շարունակվում է բարձր մակարդակից հնչող սպառնալիքների և սադրիչ հայտարարությունների տեսքով՝ արդեն բուն Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիվ նկրտումներով։ Շարունակվում է հայկական վերահսկողության տակ մնացած Արցախի մի մասի քաղաքական կարգավիճակի հարցի լուծումը կանխորոշելու և առանց Բաքվի «թույլտվության» ՀՀ քաղաքացիներին այնտեղ այցելելու արգելքի տեսքով։ Մշտական զինված սադրանքների, Ստեփանակերտի բնակիչներին ահաբեկելու նպատակով Շուշիից պարբերաբար արձակվող անկանոն կրակոցների, զոհվածների մարմինների որոնմանը խոչընդոտելու տեսքով: Շարունակվում է Հայաստանի Հանրապետության տարածքների փաստացի բռնազավթման և ՀՀ քաղաքացիների վտարման տեսքով՝ իշխանությունների լուռ համաձայնությամբ և անհասկանալի «բանավոր պայմանավորվածությունների» հիման վրա, կարևոր դիրքերի նկատմամբ վերահսկողության սահմանումով և դրանով իսկ Սյունիքի մարզի բնակիչների ֆիզիկական անվտանգության ու պետական սահմանների իրական վտանգումով

Ագրեսիան շարունակվում և թափ է հավաքում հայ գերիներին վերադարձնելու Ալիևի փաստացի մերժումով, տասնյակ զինծառայողներին «ահաբեկիչներ» և «դիվերսանտներ» հայտարարելով։ Նոյեմբերի 9-ից հետո էլ շարունակվում է հայերի, այդ թվում ՝ քաղաքացիական անձանց և կանանց գերեվարումը։ Գերիների առաջին խոշոր խմբի վերադարձից հետո գործընթացն ակնհայտորեն կասեցված է։ Բացի այդ, հայկական կողմին են վերադարձվում սպանված քաղաքացիական անձանց մարմինները, և Երևանում ոչ ոք անգամ չի փորձում հարց բարձրացնել. ինչպես, որտեղ և ինչի համար են նրանք սպանվել, ո՞վ է դրա համար պատասխանատու։ Եվրադատարանում գտնվում են գերիների առնչությամբ անհետաձգելի ընթացակարգին վերաբերող տասնյակ հայցեր, սակայն նույնիսկ այդ միջոցները չեն ստիպում Ադրբեջանի իշխանություններին վերադարձնել նրանց, ում ինքնությունը պարզված է:

Շարունակվում է նաեվ հոգեբանական ահաբեկչությունը. Արցախի մշտադիտարկման կենտրոնում թուրք զինվորականների առկայությամբ՝ հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության, հայկական բնակավայրերի կողքին ադրբեջանական ատրիբուտների տեղադրմամբ, ռազմական տեխնիկայի ու մինչև ատամները զինված գրոհայինների ցուցադրական ներխուժմամբ սահմանամերձ հայկական գյուղեր, ԼՂՀ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման անհրաժեշտության մասին հայտարարություններով և արգելելով միջազգային փորձագիտական առաքելություններին մտնել բռնազավթված տարածքներ... Շարունակվում է զանգվածային գրոհն ընդդեմ Հայաստանի բնակչության՝ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ հայ պաշտոնյաների հանդիպումների և նրանց գաղտնի քննարկումների մասին հաղորդագրություններով, տեսանյութերի հեռարձակմամբ, որոնք արվել են մեր օրերում Երևանում՝ ինչ-որ ադրբեջանցիների կողմից, «ադրբեջանական շուկաների բացման», դիվանագիտական հարաբերությունների հաստատման, անայցագիր ռեժիմի մասին հայտարարություններով և այլն, և այդպես շարունակ

Եթե սա պատերազմից հետո հաստատված «խաղաղություն» է, եթե ոմանց թվում է, թե կարելի է արդեն ձեռնամուխ լինել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացմանն ու Հայաստանը թուրքերի և այլ խաժամուժի համար միջանցիկ բակի վերածելուն, ապա դա վիթխարի ինքնախաբեություն ու ֆեյք է։ Եթե քաղաքական գործիչները, առաջին հերթին Ռուսաստանում, համարում են, թե բոլոր վերքերը բուժված են և կարելի է անցնել «հարաբերությունների կարգավորման» փուլին և վերադարձին դեպի «Խորհրդային Միություն»՝ իր սահմաններով, տնտեսական համագործակցությամբ ու «ժողովուրդների բարեկամությամբ», ուրեմն խոսքը հայ ժողովրդի վրա գործադրվող աննախադեպ ճնշման մասին է՝ նրան պարտադրելով անհնարինը։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, վրդովմունքի բարձրացած ալիքը, ատելության աստիճանն ու տոտալ անվստահությունը նրա հանդեպ, ում տանում են Մոսկվա՝ հերթական փաստաթուղթը ստորագրելու, պետք է ցույց տային ուժեղ տերություններին ու առաջին հերթին Ռուսաստանին, որ նույնիսկ այդ ստորագրության առկայության դեպքում ցանկացած համաձայնագիր ֆեյք կլինի՝ դրա իրականացման անհնարինության պատճառով։ Ինչը, իր հերթին, տարածաշրջանում կհանգեցնի նոր պայթյունի, որին, ըստ էության, դրդում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ ձգտելով լուծել մնացած հարցերը ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հետ։ Մնում է երկչոտ հույս փայփայել, որ Մոսկվայում նույնպես այդ ամենը հասկանում են։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ