Դեժավյու․ Ինչո՞ւ պատերազմի օրերին Փաշինյանը աշխատանքից ազատեց ԱԱԾ տնօրենին
Դեժավյու տելեգրամյան ալիքին որոշ մանրամասներ են հայտնի դարձել պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար աշխատանքային հարաբերությունների մասին։
Ըստ տելեգրամյան ալիքի՝ այդ մանրամասները չափազանց կարևոր են՝ հասկանալու և գնահատելու կատարվածի ողջ հանցավորությունը:
«Մեր աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 7-ի երեկոյան, ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ռուսական կողմի հեռախոսազանգից տեղեկացել է, որ ՌԴ-ից ՀՀ վարչապետին օրեր առաջ կոնկրետ կետային առաջարկություններ է արվել, այդ թվում` Արցախ խաղաղապահ զորք մտցնելու հետ կապված, սակայն վարչապետը ձգձգել է որոշում ընդունելը։ Ռուսական կողմը Միքայել Համբարձումյանին խնդրել է, որևէ կերպ արագացնել և որոշման մասին տեղեկացնել, նշելով , որ ժամանակ չկա և հնարավոր է Ստեփանակերտը կորցնեք։ Միքայել Համբարձումյանը անմիջապես հեռախոսով խոսել է վարչապետի հետ, խնդրել՝ այդ հարցով շտապ ընդոունելություն: Ըստ աղբյուրի, նա բացատրել է վարչապետին , որ ռուսները սպասում են շտապ պատասխանի, քանի որ այլևս հապաղելու ժամանակ չկա, սակայն վարչապետը չի ընդունել ԱԱԾ պետի պաշտոնակատարին և փաստորեն չի քննարկվել առկա իրավիճակը: Միքայել Համբարձումյանը ստիպված ռուսներին փոխանցել է, որ վարչապետը իրեն չի ընդունում, բացի այդ` Հայաստանում հանրությունը տեղեկացված չէ իրենց առաջարկություններից: Դրանից անմիջապես հետո, նա նույն օրը, կապ է հաստատել «Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկի հետ ու հարցրել՝ արդյո՞ք իրենք տեղեկացված են ռուսների կոնկրետ առաջարկների մասին: Պարզվել որ «Իմ քայլ»-ում էլ տեղյակ չեն։ Խոսակցության ընթացքում պայմանավորվում են, որ առիթի դեպքում պատգամավորը այդ հարցը տա վարչապետին, իսկ եթե այդ օրը նախատեսված անվտանգության խորհրդի նիստը կայանա` ինքը անձամբ բոլորի ներկայությամբ այդ հարցը կբարձրացնի: Այդ օրը ԱԽ նիստ չի գումարվում, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ազատվում է աշխատանքից։ Ամենայն հավանականությամբ Միքայել Համբարձումյանը նախօրեին «5-րդ ալիքի» եթերում, խուսափել է այս թեմայի մասին խոսելուց և մանրամասներ հայտնելուց»,- գրում է տելեգրամյան ալիքը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-09-27 09:2114
Глава правительственного агентства США по международному развитию (USAID) Саманта Пауэр, а также и. о. помощника госсекретаря по вопросам Европы и Евразии Йюри Ким прибыли 25 сентября в Ереван. В аэропорту американский «десант» встречали красной дорожкой. Цель визита, как заявила пресс-служба посольства США, «подтвердить содействие США суверенитету, независимости, территориальной целостности, демократии Армении», а также предпринять некие меры, чтобы решить гуманитарные проблемы, «возникшие в результате последнего насилия в Нагорном Карабахе».
-
2023-09-27 09:0597
Происходящее в Арцахе является очевидным геноцидом. Подобное убеждение в беседе с Alpha News выразил геноцидовед Сурен Манукян.
-
2023-09-27 09:0472
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News как дальше будут развиваться российско-армянские отношения.
-
2023-09-27 06:44126
Власти США рассчитывают, что жители Нагорного Карабаха смогут получать гуманитарную помощь, американская сторона окажет им дополнительную поддержку. Об этом говорится в письменном заявлении руководителя пресс-службы Совета национальной безопасности Белого дома Эйдриенны Уотсон.