Պոպովի արձագանքը հարուցվելիք քրգործի շրջանակներում Փաշինյանի մեղավորության հերթական ապացույցն է
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44 օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդվածին ՌԴ ԱԳՆ արձագանքը ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով հարուցվելիք քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«ՌԴ ԱԳՆ արձագանքը հավաստում է հիշյալ քրեական գործով ապագա մեղադրյալ Նիկոլ Փաշինյանի կողմից դիտավորյալ կերպով հայանպաստ բանակցությունները տապալելուն, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի նախաձեռնումն արդարացնելուն ու Արցախի ինքնորոշման իրավունքին մահացու հարված հասցնելուն ուղղված դիտավորյալ գործողությունները»,- գրել է նա։
Այսօր ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովը հայտարարություն էր արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որում մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 12:06
Адвокат и представитель армянских военнопленных в Европейском суде по правам человека (ЕСПЧ) Сирануш Саакян предоставила разъяснения по поводу вопиющих нарушений прав Рубена Варданяна со стороны суда в Баку․
-
2025-07-11 11:37
Армянская диаспора возвращается к армянской действительности — заявил Нарек Карапетян, первый вице-президент группы компаний «Ташир» и племянник предпринимателя и филантропа Самвела Карапетяна.
-
2025-07-11 11:36
Москва готова внести вклад в урегулирование отношений Еревана и Баку, заявил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-07-11 11:33
Директор армянской сети "Ташир пицца" Вагинак Казарян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.