Նարեկ ՄԱԼՅԱՆ ԻՆՉՊԵ՞Ս Է ԽԱՌԱՏՅԱՆԸ ՓՉԱՑՐԵԼ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ և ՌԴ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ բանակից թռած Արսեն Խառատյանը չունենալով որևէ դիվանագիտական կարգավիճակ շատ հաճախ է լինում Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, ինչը նվազեցնում է մեր դիվանագիտական ներկայացչության նկատմամբ հարգանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
«Մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են սորոսականները փչացնում ՀՀ դիվանագիտական հարաբերությունները:
Վերջերս մահացել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի հայրը: Այդ կապակցությամբ Վարուժանին է զանգում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ցավակցում և գործընկերային սոլիդարությունից ցանկություն է հայտնում այցելել ՀՀ դեսպանատուն անձամբ ցավակցելու:
ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ի դեպ աշխարհում միակ դեսպանն է ով գտնվում է սանկցիաների տակ:
Ինչևէ, նախապես պայմանավորվածության համաձայն Անտոնովը այցելում է ՀՀ դեսպանատուն և այնտեղ ի զարմանս իրեն տեսնում է հայտնի սորոսական Արսեն Խառատյանին: Դեսպան Անտոնովը վրդովում է, քանի որ իր ընկերական այցելությունը նախապես էր պլանավորած, իսկ Խառատյանի հետ թեկուզ միամիտ հանդիպումը համարվում է վարկաբեկիչ դիվանագետի համար:
Տեղի է ունենում լարված խոսակցություն ՀՀ և ՌԴ դեսպանների միջև, որտեղ ՀՀ դեսպանը փորձում է արդարանալ, որ Խառատյանին փորձել են դուրս հանել դեսպանատան տարածքից, սակայն նա «ոտքը կախ» է գցել:
ՌԴ դեսպանը ևս մեկ անգամ հայտնել է իր դժգոհությունը ու հեռացել է ՀՀ դեսպանատան տարածքից:
Հիշեցնենք, որ ՀՀ բանակից թռած Արսեն Խառատյանը չունենալով որևէ դիվանագիտական կարգավիճակ շատ հաճախ է լինում Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, ինչը նվազեցնում է մեր դիվանագիտական ներկայացչության նկատմամբ հարգանքը»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.