Последние новости

ԻՆՉՈ՞Ւ Է ՄԱԿՈՒՆՑԸ ՍՏՈՒՄ, ԵՐԲ ՆԻԿՈԼՆ ԱՍՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Համառ լրագրողներին այնուամենայնիվ հաջողվեց ԱԺ իշխանական խմբակցության ղեկավարից մի քանի խոսք կորզել հայ գերիների մասին։ Հենց այդպես. բռնեցին ու կորզեցին մի քանի ձևական արտահայտություններ. այլապես «իրենց քայլի» պատգամավորները ոչ մի կերպ չեն արձագանքում հայ հասարակայնության համար ամենացավոտ ու հրատապ խնդրին։ Նրանց հուզում են հակածխախոտային օրենսդրությունը, երեխաների իրավունքները, տնտեսությանն ու մշակույթին վերաբերող օրենքները, բայց բնավ ոչ այն, որ Սյունիքի բնակիչներին վռնդում են իրենց սեփական տներից, բնավ ոչ պետական սահմանների անվտանգության հարցերը, ինչի մասին բառացիորեն շեփորում են Մարդու իրավունքների պաշտպանն ու փորձագետները: Երեսփոխաններին չի հուզում ադրբեջանական գերության մեջ հայտնված և թշնամու կողմից «դիվերսանտներ» ու «ահաբեկիչներ» որակված հարյուրավոր համաքաղաքացիների ճակատագիրը։

Այդուհանդերձ Լիլիթ Մակունցը հայտարարեց այն, ինչ պահանջվում էր իրենից. «Գերիների վերադարձի հարցը և գերիների վերադարձի շուրջ աշխատանքները պետք է լինեն և կան առաջնային»։ Նրա խոսքերով՝ հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որևէ առնչություն չունի և չի կարող ունանալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրների հետ։ «Հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որտեղ նշված են ժամկետներ, իսկ հումանիտար քայլերը, որոնք պահաջում են գերիների ամբողջական վերադարձ՝ այդ ուղղությամբ գործադրվում են առավելագույն ջանքեր», - «անհասկացողներին» բացատրեց բացակա հայացքով տիկինը: Եվ առանց աչք թարթելու ստեց. «Ե՛վ ԱԳՆ-ը, և՛ խորհրդարանը՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ, այդ աշխատանքներն անում են։ Մենք պետք է կիրառենք մեր տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները»։

Մակունցը «մոռացավ» ասել մեկ բան. Հատկապես ի՞նչ ջանքեր են գործադրել և գործադրում Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ իր գլխավորած խմբակցությունը, այդ ի՞նչ «մեխանիզմներ» են իրենք կիրառել այդ հարցի լուծմանը հասնելու համար։ Նրա մոռացկոտության բացատրությունը շատ պարզ է. ոչ մի ջանք, ոչ մի մեխանիզմ, բացարձակապես ոչինչ չի արվել իշխանական պատգամավորների կողմից։ Համենայն դեպս այդ մասին ոչ մի հաղորդում չկա խորհրդարանի կայքում, ԶԼՄ-ներում կամ պատգամավորների սոցցանցային էջերում։

Անցած երկու ամիսների ընթացքում խմբակցությունը ոչ մի հայտարարություն չի հնչեցրել այս թեմայով։ Խմբակցությունն ու ընդհանրապես խորհրդարանը չեն դիմում միջազգային խորհրդարանական կազմակերպություններին, միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան կառույցներին, դրա անդամներից ոչ մեկը ոչ մի քննարկում չի նախաձեռնել միջազգային հարթակներում և չի բարձրացրել հարցը տեսակոնֆերանսների ռեժիմով: Եթե ինչ-որ բան էլ արվել է ԱԺ-ի մակարդակով, ապա թերևս միայն ընդդիմադիր պատգամավորների կողմից։ Մինչդեռ հենց իշխող խմբակցությունն էր պարտավոր ահազանգել ողջ ուժով ու թակել բոլոր դռները, եթե հայ գերիների ճակատագրով նրանք մտահոգված լինեին սեփական մարմինը խորհրդարանական աթոռին պահելու մտահոգության գոնե մեկ հարյուրերորդական չափով։

Հայաստանի ազգային ժողովը երկու ամսվա ընթացքում խնդրին անդրադարձել է մեն-միակ անգամ՝ դեկտեմբերի 8-ին, երբ ընդունվեց Ադրբեջանի կողմից գերիների և դիերի վերադարձման գործընթացի միտումնավոր ձգձգման մասին ուղերձը: Ընդ որում նիստն անցկացվեց ընդդիմության պահանջով, և իշխող խմբակցությունը պարզապես չէր կարող խուսափել։ Անցկացրեցին, արագ և միաձայն քվեարկեցին, միայն թե «գլուխ պրծացնեն» հարցերից ու կշտամբանքից, և անցան իրենց սովորական անխռով առօրյային, ասես երկրում ոչինչ տեղի չի ունենում…

Ամանորի հենց նախաշեմին Ալիևը հայտարարեց, որ տասնյակ հայ գերիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվելու. Մակունցը և մյուս քայլարաստները այդ մասին գիտե՞ն։ Հետո Բաքվից հնչեց ևս մեկ հայտարարություն՝ այդպիսի գերիների թվի կոնկրետ նշումով. 62 (!!), Մակունցն ու մյուս քայլարաստները այդ մասին տեղյա՞կ են։ Մոսկվայում Ալիևը հայտարարեց, թե «ղարաբաղյան հարցը փակված է»՝ դրանով իսկ ցանկանալով ցույց տալ, որ գերիների ոչ մի վերադարձ չի լինելու. Մակունցն ու իր քայլակիցները լսե՞լ են դա։ Այդ դժբախտների թվում, միանգամայն հնարավոր է, կան մարդիկ, որոնք հրճվանքով ողջունել են «հեղափոխությունը», ընտրություններում քվեարկել Փաշինյանի կուսակցության օգտին, հավանաբար տվել սեփական ձայնը կոնկրետ պատգամավորներից մեկին, և հենց նույն Մակունցին... Նրան ու իր խմբակցության գործընկերներին չի՞ հետաքրքրում իրենց ընտրողների ճակատագիրը։

Չի հետաքրքրում ու չի մտահոգում. միանշանակ։ Եթե այդ անձնավորությունն ու իր գործընկերները գոնե մի պահ շեղվեին հարմարավետ աշխատասենյակներից ու անհոգ կյանքից և պատկերացնեին այն տառապանքները, որոնց դատապարտված են հայ գերիներն ու պատանդները, գուցեև մտահոգվեին վերոթվարկյալ ամենը անելու մասին։ Կիրառեին «մեխանիզմներն» ու «ջանքեր» գործադրեին իրենց համաքաղաքացիների վերադարձին նպաստելու համար։ Նրանց չի հետաքրքրում, որ Հայրենիքը պաշտպանելու մեկնած հայրենակիցներին կարող են պահել Բաքվի բանտերում տասնյակ տարիներ։ Այլապես Մակունցը գլուխը չէր պրծացնի լրագրողներից մի քանի դատարկ արտահայտություններով, այլ իրական ու կոնկրետ քայլեր կաներ։ Այլապես Մակունցը ստիպված չէր լինի ստել այն մասին, թե իբր՝ «արվում է ամեն ինչ»՝ չներկայացնելով ասվածի ոչ մի ապացույց։

Բայց Մակունցը ստում է ոչ միայն դրանում։ Նա նաև հերքում է, ասելն անգամ սարսափելի է, սեփական շեֆի մամուլի քարտուղարին՝ հայտարարելով, թե եռակողմ հայտարարությունը «որևէ կերպ առնչություն չունի և չի կարող ունանալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրներին»: Մակունցը մոռացել է, որ մոսկովյան հանդիպման նախօրեին նույն այդ մամուլի խոսնակն ուղղակիորեն կապակցեց հայտարարության ստորագրումը ռազմագերիների վերադարձի հետ, ակնարկելով, թե իբր՝ Հայաստանը կարող է և չստորագրել, եթե գերիների հարցը չլուծվի։ Ինչպես պարզվեց, դա նույնպես լոկ դատարկախոսություն ու սուտ էր, քանզի իրենց ընդհանուր շեֆ Փաշինյանը հլու-հնազանդ ստորագրեց այն ամենը, ինչ իրեն դեմ տվեցին։

Կա ևս մեկ պատճառ, թե ինչու է Մակունցը ստում։ Որքան էլ պարադոքսալ է, դա կապված է այն հանգամանքի հետ, որ իր ղեկավարը, որի վրա և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում արդեն ոտքերը սրբում են բոլոր նրանք, ովքեր չեն ալարում, հազիվ մի անգամ ասաց ճշմարտությունը։ Այդ եզակի դեպքը տեղի ունեցավ հենց հունվարի 11-ին Մոսկվայում։ Սկզբում Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ազնվորեն խոստովանեց, որ իրեն չի հաջողվել լուծել հայ գերիների հարցը, ընդ որում՝ առանց որևէ բացատրության, թե ինչու է այդ դեպքում ստորագրել փաստաթուղթը։ Հետո նույնքան անկեղծորեն խոստովանեց, որ շատ ուրախ է, որ «այս բանակցությունների արդյունքում մենք գոնե ինչ-որ արդյունք ունենք։ Եվ այն բնավ անկարևոր չէ»։

Թե ինչ նկատի ուներ իրեն Հայաստանի վարչապետ անվանող արարածը, դժվար չէ հասկանալ։ Նա շատ ուրախ է, որ կատարել է թուրքերի բաղձալի, դարավոր երազանքը. նրանց համար ճանապարհ բացել ՀՀ տարածքով դեպի Նախիջևան։ Այդ արարածը շատ ուրախ է, որ այսուհետ Ադրբեջանն ու Նախիջևանը կապված կլինեն Հայաստանի տարածքով անցնող երկաթգծով, որ մեր երկիրը թուրքերի համար կվերածվի նույնիսկ ոչ թե միջանցքի, այլ միջանցիկ բակի, և տարիներ անց դա անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի տնտեսական կլանման։ Այդ ողորմելին պատրաստ է մոռանալ ու ներել Ալիևին ընդամենը մի քանի ամիս առաջ կատարած պատերազմական սարսափելի հանցագործությունները և բացել ՀՀ սահմանները թուրքի առջև։ Նա պատրաստ է կուլ տալ ՀՀ տասնյակ քաղաքացիներին դատելու և Բաքվի բանտերում առհավետ փակելու Ալիևի մտադրությունները, միայն թե թուրքերն ու ռուսները գոհ լինեն։

Իսկ քանի որ նրա մեծ ուրախությունը Հայաստանի ողջամիտ քաղաքացիների մեջ կարող է առաջացնել միայն ահավոր զայրույթ ու տարակուսանք, Մակունցը ստիպված է քողարկել շեֆի անտեղի ու ցինիկ անկեղծացումները «ջանքերի» ու «մեխանիզմների» մասին ստախոսությամբ։ Ընդ որում Մակունցը, անկասկած, նույնպես «շատ ուրախ է», ինչպեսև խմբակցության իր բոլոր գործընկերները, որոնք միաձայն բարբաջում են տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար «տնտեսական բարգավաճման» նոր դարաշրջանի մեկնարկի մասին: Քանի որ նրանց համար «թուրքն արդեն առաջվանը չէ», և «ոչ առաջվա թուրքը» պատրաստ է ապրելու, զարգանալու և բարգավաճելու հնարավորություն տալ հայերին…

Հիշեցնել այդ մարդկանց հայերի խոշտանգումներով ու նվաստացումներով տեսանյութերի մասին, որ տասնյակներով տեղադրում էին համացանցում «ոչ առաջվա թուրքերը» պատերազմի ժամանակ ու դրանից հետո, Սումգայիթից փախած շուշեցի ծերունու մասին, որին ծաղրում ու ծանակում էին «ոչ առաջվա թուրքերը», լիբանանահայ երիտասարդ կնոջ մասին, որը եկել էր Հայրենիք՝ Արցախում ապրելու, և հիմա տանջվում է Բաքվի բանտում ՝ բռնության ենթարկվելով «ոչ առաջվա թուրքերի» կողմից, բացարձակապես անօգուտ է։ Ոչ այն պատճառով, թե չեն հասկանա. դա չհասկանալը դժվար է։ Այլ այն պատճառով, որ նրանց հենց դրա համար էլ իշխանության են բերել, որպեսզի բոլորին հեքիաթներ պատմեն «ոչ առաջվա թուրքերի» մասին, որպեսզի բացեն նրանց առջև Հայաստանի սահմանները և համոզեն երկրի բնակչությանը, թե հետագայում տնտեսական բարգավաճում է սպասվում

Ինչպես նաև՝ որպեսզի ցինիկ ստախոսությամբ քողարկեն այն հազվագյուտ դեպքերը, երբ իրենց գերագույն ստախոսը ճշմարտությունն է ասում՝ չթաքցնելով ո՛չ իր լիակատար ձախողումը, ո՛չ էլ մեծ ուրախությունը՝ տասնյակ հազարավոր հայրենակիցների ահավոր ցավի և տառապանքի խորապատկերին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВСТУПАЯ В ГОД УГРОЗ И НАДЕЖД: ИМПЕРАТИВ – ВЫСТОЯТЬ И ОСТАТЬСЯ АРМЕНИЕЙ
      2024-12-25 09:20

      "Мы вновь стоим на пороге нового года и вновь хотим думать, что несмотря ни на что 2024-й может поставить точку в затянувшемся кошмаре" - писал "ГА" ровно год назад. Сегодня, накануне наступления 2025-го, как ни горько, нужно признать: уходящий год не поставил точку в армянском кошмаре, ситуация лишь усугубилась, иллюзий стало еще меньше, как и оснований для надежд на то, что удастся хотя бы остановить падение в пропасть.

    • У ПАШИНЯНА И АЛИЕВА ОБЩИЕ ВРАГИ: КОГО ИЗ «ПОДОЗРЕВАЕМЫХ» БАКУ ПОТРЕБУЕТ ОТ ЕРЕВАНА?
      2024-12-20 09:36

      Прошло чуть больше месяца после окончания СОР29, и маски оказались сорваны окончательно. Вслед за откровенным и беспрецедентным по наглости интервью Алиева российским СМИ выступил его подельник в Ереване, и стало ясно, что Пашинян согласен практически на все требования Баку, не выдвигая при этом ни единого своего условия. В том числе – даже не заикаясь о том, что однозначно и категорично является требованиями не денонсированного ни одной из сторон-подписантов соглашения от 9 ноября 2020г. и международного права. А именно: освобождения незаконно содержащихся в Баку армян и деоккупации суверенной территории Армении.

    • ПОЧЕМУ «НА ЗЕМЛЕ» НИЧЕГО НЕ МЕНЯЕТСЯ: РУБИНЯН НЕ МОЖЕТ ИЛИ НЕ ХОЧЕТ ПОНИМАТЬ?
      2024-12-16 09:31

      На днях спецпосланник Пашиняна на переговорах с Турцией Рубен Рубинян поведал о некоторых подробностях ноябрьской встречи двух делегаций на границе. Интервью оказалось достаточно примечательным в том плане, что доказало два неопровержимых факта. Во-первых, турки не предпринимают ровным счетом ничего в направлении «нормализации отношений», не выполняя даже уже достигнутые договоренности. Во-вторых, Рубинян и в его лице власти РА, усиленно делают вид, что не понимают этого, с ослиным упрямством повторяя, что процесс надо продолжать, несмотря ни на что. 

    • ТОЛЬКО САНКЦИИ МОГУТ ЗАСТАВИТЬ АЛИЕВА ВЕРНУТЬ АРМЯНСКИХ ПЛЕННЫХ
      2024-12-13 09:43

      Вчера исполнилось ровно 2 года с начала блокады Арцаха, ставшей очередным этапом геноцидальных действий против армянского народа и закончившейся военной агрессией и насильственной депортацией 120-тысячного населения республики. На фоне разворачивавшегося 10 месяцев масштабного преступления мировое сообщество не предприняло ничего, чтобы остановить преступника. Даже отказ выполнять решения Международного суда ООН не привел к каким-либо практическим шагам, несмотря на звучавшие отовсюду многократные призывы ввести против Азербайджана санкции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ