Ջո Բայդենը չի պատասխանել հեռախոսազրույց ունենալու Էրդողանի խնդրանքին
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մինչ այժմ չի պատասխանել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի խնդրանքին: Երեք աղբյուրներ Middle East Eye-ին հայտնել են, որ Էրդողանի վարչակազմը դեկտեմբերին հեռախոսազրույց է խնդրել Բայդենի հետ, բայց մի քանի շաբաթ հետո այն դեռ չի կայացել:
Լսափողը չվերցնելու Բայդենի որոշումը զարմանալի չէ, հաշվի առնելով անցյալ տարի New York Times-ում նրա մեկնաբանությունը, որում ասել էր, թե Վաշինգտոնը պետք է այլ կերպ մոտենա Էրդողանին և սատարի թուրքական ընդդիմությանը: Էրդողանը նույնպես չէր շտապում շնորհավորել Բայդենին նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում հաղթելու կապակցությամբ, քանի որ Անկարան հիշում էր Թրամփի վարչակազմի հետ իր ջերմ հարաբերությունների մասին:
Թուրքիայի նախագահը համաշխարհային վերջին առաջնորդներից էր, ով դա արեց նոյեմբերին ուղարկված հաղորդագրության մեջ:
Երկու նախագահների վարչակազմերի ներկայացուցիչներն էլ չեն մեկնաբանել այս հարցը:
Թուրք պաշտոնյաները հրապարակավ հայտարարել են, որ պատրաստ են կառուցողական հարաբերություններ հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ: Էրդողանի գլխավոր խորհրդականն ու մամուլի քարտուղարը կիրակի օրը թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Բայդենի անցումային թիմի հետ Անկարայի շփումները մինչ այժմ «շատ դրական» են եղել: «Նրանք ասում են, որ ցանկանում են լավ հարաբերություններ զարգացնել Թուրքիայի հետ և նոր էջ բացել»,- հավելել է Կալինը:
Սակայն Էրդողանի հետ խոսել չցանկանալը հուշում է, որ Բայդենը Թուրքիայի կառավարության հետ նոր էջը շուտ չի բացի, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.