Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ, ԻՍԿ ՍՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ՄԵԶ ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
Ամբողջ աշխարհում հայերի համար կարևորագույն խորհրդանիշներից մեկը Արարատն է։ Սփյուռքում Արարատ անունով են կոչվել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կազմակերպություններ, ակումբներ, հյուրանոցներ և ռեստորաններ։ Իսկ երևանցիները, մանկուց ամեն առավոտ տեսնելով այն իրենց առջև, զգացմունքների մի ամբողջ գունապնակ են վերապրում՝ հպարտությունից մինչև ցավ։ Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
Մեհրիբան Ալիևան, որին Աննա Հակոբյանը հրավիրում էր Շուշի՝ «թեյ խմելու և մուղամ լսելու», մտել է Ղազանչեցոց եկեղեցի և ոչ որպես հյուր: Իսկ Աննա Հակոբյանը, որը ժամանակին հպարտությամբ էր ներկայանում որպես տանտիրուհի Շուշիի բնապատկերների ֆոնի վրա, մեկնել է Մոսկվա, և համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են ժամանողները բնակություն հաստատում «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում։
Այսինքն՝ նույն օրը, երբ Մեհրիբան Ալիևան «ստեղծեց» մեզ համար կորստի նոր խորհրդանիշ, դրա համար պատասխանատու Աննա Հակոբյանը ապաստան, հանգստություն և շքեղություն է փնտրում կորստի մեկ այլ խորհրդանիշի մեջ...
Մեզանից շատերի մոտ տանջալից հարց էր առաջանում՝ ինչպե՞ս պատահեց այս ամենը։ Ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ։ Ինչպե՞ս այն, ինչ դեռ երեկ մեր մարմինն ու արյունն էր, մեր իրական աշխարհիկ կյանքի մի մասը՝ մի ակնթարթում դարձավ խորհրդանիշ, ցավ, հիշողություն։ Այժմ մենք՝ ներկայիս սերունդները, ցավոք, գիտենք նաև այդ հարցերի պատասխանները... Քչերը գիտեն, որ Շուշիի գլխավոր տաճարի ամբողջական անունը՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Ղազանչեցոց երկրորդ անվանումը հարգանքի տուրք է՝ եկեղեցին կառուցած Նախիջևանի Ղազանչի գյուղի այն բնակիչների հիշատակին,որը հայերը թողել և կորցրել են ընդմիշտ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: