Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։
«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100 000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։
Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34 000 դրամի չափով:
Մյուս ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»-ն է, որի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:
Նույն անձը չի կարող ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։ Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է:
Ծրագրերին կարող են դիմել պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում փաստացի գտնվող այն անձինք, որոնք հաշվառված են և մինչև 2020 թ․ սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են Արցախի վերհսկողությունից դուրս մնացած համայնքներում։
Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ www.employment.am կայքում լրացնելով համապատասխան դիմումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-23 04:5849
Ситуация все дальше ухудшается, война не завершилась 10 ноября 2020 года. Об этом 22 мая в ходе обсуждения на площади Франции заявил военный эксперт Карен Вртанесян.
-
2022-05-22 19:38396
Если у Армении есть премьер-министр, то сегодня в Брюсселе он должен сказать: Арцах не будет в составе Азербайджана. Об этом на своей странице в Facebook написал пресс-секретарь Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2022-05-22 17:54420
Президент Арцаха Араик Арутюнян категорически отказался комментировать проходящую в Брюсселе встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева.
-
2022-05-22 17:34322
Легендарный французский шансонье Шарль Азнавур - в сердце каждого армянина. Впрочем, не только. Его любят миллионы меломанов по всему миру. Не зная ни единого слова по-французски люди подпевают ему так, будто это их родной язык. Сегодня Маэстро исполнилось 98 и в этот день NEWS.am STYLE поделится с вами любопытными фактами из жизни Азнавура.