Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՄԵԶԱՆԻՑ ՉԷ ԿԱԽՎԱԾ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշում է, թե «հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։
Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում և պատերազմից հետո բաց տեքստով հայտարարեցին հարվածի հաջորդ ուղղությունների մասին։
Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն։
Այս մարդիկ չեն պատկերացնում, որ պատերազմի վերսկսումը միայն մեզանից չէ կախված։
Այս մարդիկ այդպես էլ չիմացավ, թե ինչ է բանակը և ինչ դեր ունեն նրա մասնիկը համարվող մարդիկ՝ ժամկետայինները, պայմանագրայինները, սպաները։
Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը, սրանք հաղթանակի մասին նույնիսկ վախենում են մտածել կամ գուցե երազել՝ ոնց կուզեք հասկացեք, որովհետև իրենց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, մեր հողն ու ջուրը, մեր զոհված ընկերների ստեղծածը, այլ սեփական պաշտոնն ու բարեկեցությունը։
Հենց այսպես էլ սեփական կաշին փրկելու համար ոչնչացնում են ամեն ինչ՝ ազգային արժանապատվությունից մինչև պետական ինստիտուտներ, արժեքներ, մարտիկի ոգի, սրբություն չգիտակցելով, որ մեկ է՝ բոլորս միևնույն նավում ենք և հաջորդ հարվածների ծանր հետևանքները բոլորս ենք զգալու, այդ թվում՝ իրենք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-09-27 06:44104
Власти США рассчитывают, что жители Нагорного Карабаха смогут получать гуманитарную помощь, американская сторона окажет им дополнительную поддержку. Об этом говорится в письменном заявлении руководителя пресс-службы Совета национальной безопасности Белого дома Эйдриенны Уотсон.
-
2023-09-27 06:42115
В Армении и во всех церквях диаспоры будут отслужены особые литургии и прозвучат молитвы.
-
2023-09-27 06:39124
Госсекретарь Энтони Блинкен призвал президента Азербайджана Ильхама Алиева обеспечить безопасность и свободу передвижения жителям Нагорного Карабаха, выполнить обещание не возобновлять военные действия и допустить миссию наблюдателей, заявил официальный представитель госдепартамента Мэттью Миллер.
-
2023-09-27 06:36117
Сегодня из Арцаха в Армению были перевезены только тела погибших в результате военных действий. Об этом в соцсетях сообщил омбудсмен Арцаха Гегам Степанян.