Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ
Դրսի ուժերը գտել են ռուսական փաշինյաններին՝ նավալնիներին ու նրանց ձեռքերով ուզում են ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը կյանքի կոչել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
«SOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու Հայաստանը
Արևմտաթուրքական ուժերի շուրջ 300 տարի տևող հակամարտությունը շուտով սրացման նոր ալիք է արձանագրելու: Փորձելու են ներսից պայթեցնել Ռուսաստանն այնպես, ինչպես բոլշևիկների ձեռքերով արեցին 1917-ին, քանզի գիտեն, որ ռազմական ճանապարհով չեն կարողանալու ծնկի բերել պուտինյան Ռուսաստանը:
Դրսի ուժերը գտել են ռուսական փաշինյաններին՝ նավալնիներին ու նրանց ձեռքերով ուզում են ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը կյանքի կոչել: Դրանից հետո արդեն կզբաղվեն Չինաստանով (այս ամենի արանքում Իրանի հարցն ավտոմատ կլուծվի):
Մեզ համար այս կռվում վտանգավորն այն է, որ Ռուսաստանի թշնամիները որպես գործիք կիրառելու են նաև նիկոլական Հայաստանը: Դա է պատճառը, որ արևմտաթուրքական ուժերն ատամներով են պահում Փաշինյանին:
Պատահական չէ, որ Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյունը, որը Փաշինյանի իշխանության փայատերն է, կրկին ակտիվացել է ու մեծացրել հակառուսական քարոզը:
Ռուսաստանի թշնամիները դժգոհ են, որ իրենց ոչ միայն չհաջողվեց Նիկոլի ձեռքերով մինչև վերջ ոչնչացնել Արցախը, այլ դեռ մի բան էլ ռուսական զորքը մտավ Արցախ: Թուրքիան ու Արևմուտքը դժգոհ են մնացել այդ փաստից: Արցախյան պատերազմն, ըստ այդմ, կանգ չի առել: Այն տեղափոխվել է Հայաստանի տարածք ու վարվում է այլ մեթոդներով:
Արևմտաթուրքական ուժերը Ուկրաինայից մինչև Հայաստան, հյուսիսային Կովկասից մինչև միջին Ասիա փորձում են թեժ գոտիներ ձևավորել Ռուսաստանի շուրջ, ինչպես նաև ռուսաստանյան ընտրությունները վերածել գունավոր հեղափոխության: Այս սցենարում մեծ դերակատարում է վերապահված Թուրքիային, որի հետ հակադրությունից ամեն կերպ ձգտում է խուսափել ՌԴ-ն, բայց Նիկոլն ամեն ինչ անում է այդ հակադրությունը Հայաստան տեղափոխելու և թուրքական կապիտալը ռուսականի դեմ հանելու համար:
Պարզ է, որ արևմտաթուրքական սցենարի իրագործման դեպքում Հայաստանը ոտքի տակ է ընկնելու և վերանալու է քարտեզի վրայից, բայց դա մեր թշնամիներին, բնականաբար, չի հետաքրքրում:
Հայաստանի չգոյությամբ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանն այն պարզ պատճառով, որ միայն այդ դեպքում ինքը կարող է խուսափել դատական պատասխանատվությունից: Փաշինյանի ու մեր թշնամիների շահերն, ըստ այդմ, համընկնում են:
Մեզանից շատ բան է կախված, և մենք ունենք կարճ ժամանակ (մի քանի ամիս)՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու: Առաջին քայլը՝ նիկոլական իշխանությունից ձերբազատվելն է: Ամեն ինչ պետք է մի կողմ դնել ու միասնական քայլերի գնալ: Դավաճան է ոչ միայն Նիկոլին սատարողը, այլ նաև կրավորական կեցված ընդունողը: Ու արդեն կապ չունի, որ կրավորական մարդը չի գիտակցում իր դավաճանությունը. արդյունքը նույնն է:
ՀՀ-ի ու պուտինյան Ռուսաստանի շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են: Պետք է օգտագործել այդ հնարավորությունը: Եթե, իհարկե, ուզում ենք պետություն ունենալ ու ազգ կոչվել»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-23 04:5880
Ситуация все дальше ухудшается, война не завершилась 10 ноября 2020 года. Об этом 22 мая в ходе обсуждения на площади Франции заявил военный эксперт Карен Вртанесян.
-
2022-05-22 19:38425
Если у Армении есть премьер-министр, то сегодня в Брюсселе он должен сказать: Арцах не будет в составе Азербайджана. Об этом на своей странице в Facebook написал пресс-секретарь Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2022-05-22 17:54446
Президент Арцаха Араик Арутюнян категорически отказался комментировать проходящую в Брюсселе встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева.
-
2022-05-22 17:34342
Легендарный французский шансонье Шарль Азнавур - в сердце каждого армянина. Впрочем, не только. Его любят миллионы меломанов по всему миру. Не зная ни единого слова по-французски люди подпевают ему так, будто это их родной язык. Сегодня Маэстро исполнилось 98 и в этот день NEWS.am STYLE поделится с вами любопытными фактами из жизни Азнавура.