Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ «REQUIEM 8. ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Հայաստանի հանրապետության համար երկու պաշտոնյա Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին» տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Միքայել Մինասյանը անդրադառնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցմանը` նշելով, որ եթե Հայաստանը ջանքեր էր ներդնում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա թշնամի պետությունը պետք է հակաջանքեր գործադրեր:
«Թուրքիայի հատուկ ծառայությունները սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: Մեր այս պատմությունը սկսվում է 2005 թվականից, երբ մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, իսկ մտքերը՝ պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր, հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ սկսում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում: Նա հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում. Իրար են հանդիպում երկու մարդ՝ թուրք համակարգողը և «խոստումնալից» երիտասարդը: Նա իր հոգին ծախում է թշնամուն, և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում Ինստիտուտում, ինչպիսի աշխատանքներ են արվում և այլն»,-ասաց Միքայել Մինասյանը:
Մինասանի խոսքով`որոշ ժամանակ անց այդ նույն երիտասարդը հայտնվում է ՀՀ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, ԱԱԾ-ն ֆիքսում է երիտասարդի ու Թուրքիայի կոնտակտները և նրան հրավիրում է զրույցի՝ դնելով փաստերն ու ապացույցները. «ԱԱԾ-ում նրան ասում են՝ կամ քեզ պետական դավաճանության համար սպառնում է ազատազրկում, կամ դու պետք է դառնաս մեր գործակալը, և մեզ պատմես, թե ինչ ես պատմում թուրքերին, և նա դառնում է երկակի ագենտ»:
Միքայել Մինասյանը նշում է, որ ադ երիտասարդը Թուրքիաի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ժամանակը գնում էր առաջ և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ: Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդասպանը, դավաճանը, որը այսօր դեռ, ցավոք, ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, այո, որովհետև երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է»,-ասաց Միքայել Մինասյանը:
Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին. «Ես այս նամակը կհրապարակեմ նաև Տելեգրամի իմ ալիքում, որպեսզի համեմատեք այս ձեռագիրն Արարատ Միրզոյանինն է, թե ոչ»:
Միքայել Մինասյանը, ընթերցելով այդ նամակը, հայտնեց, որ Միրզոյանը այնտեղ գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:
«Շուտով ես փաստաթղթերը տելեգրամի էջում և կհամոզվեք, որ մեր երկրի համար 2 կարևոր պաշտոնյան գործակալ է, ագենտ, ինչպես նաև շատերը: Ինչքան մարդ կարող է ստոր լինի, որ լինելով ցեղասպանութան մասնագետ համագործակցի ցեղասպանությունը կազմակերպող երկրի հետ: Ինչքան մարդ պետք է տականք լինի, որ պատմի թուրքին իր երկրի գաղտնիքների մասին, ինչքան մարդ պետք է չմո լինի, որ իր ընկերների մասին գաղտնիքները պատմի Հայաստանի ԱԱԾ-ին, երբ ամեն անգամ իր ընկերների հետ վերջանում էր հանդիպումը»,- ասում է Մինասյանը` հավելելով, որ պետք է լինի լյուստրացիա և պարզվեն, պատժվեն բոլոր գործակալները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.