Ֆրանսիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետ կապված նոր պարետային ժամը
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել նոր պարետային ժամը, որը սահմանվել է կորոնավիրուսի հետ կապված, հայտնում է Reuters-ը:
Երկրում ավելի քան 70 000 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, իսկ այժմ Ֆրանսիան աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում զոհերի թվով:
Կառավարությունը հատկապես անհանգստացած է Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերված ավելի վարակիչ շտամով, որն այժմ կազմում է նոր դեպքերի մոտ 1%-ը:
Պարետային ժամը գործում է ժամը 18-ից առավոտյան 6-ը: Բացի այդ, երկուշաբթի օրվանից սկսած ովքեր գալիս են Ֆրանսիա ոչ Եվրամիության տարածքից, ստիպված կլինեն ցույց տալ COVID-19-ի բացասական արդյունք և պահպանել ինքնամեկուսացումը ժամանելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:
«Այս միջոցառումներն անհրաժեշտ էին՝ հաշվի առնելով առկա իրավիճակը: Չնայած իրավիճակը վատթարանում է, այն համեմատաբար ավելի լավ է, քան մեզ շրջապատող շատ երկրներում, բայց ես դրանք ընդունեցի, քանի որ ենթատեքստը, մասնավորապես՝ վիրուսի էվոլյուցիայի հետ կապված, նշանակում է, որ մենք պետք է չափազանց զգոն լինենք»,- իր խոսքում ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։
Ամենօրյա վարակների թիվը հասել է մոտավորապես 20 000-ի, բայց հիվանդանոցներ և, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունքներ ընդունվողների թիվը շարունակում է կայուն աճել: Կառավարությունը նաև քննադատության է ենթարկվել պատվաստանյութի բաշխման դանդաղ տեմպերի համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».