Նարեկ Մալյան․ Միրզոյանն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության
Երեկ ԱԱԾ-ն հերքեց Արարատ Միրզոյանի գործակալ լինելու տեղեկությունը. և խնդիրն այն է, որ կառույցը ո՛չ հերքելու, ո՛չ հաստատելու իրավունք չուներ, մեղմ ասած՝ սա տարօրինակ է և գուցե ԱԱԾ-ի վրա քաղաքական պարտադրանք է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թուրքական և ԱԱԾ գործակալ լինելու տեղեկությունների մասին:
Մալյանի խոսքով՝ այն փաստաթուղթը, որը հրապարակվել է երեկ, ամբողջ գործընթացի ամենագաղտնի փաստաթուղթն է, իսկ նման ձեռագիր փաստաթուղթը գործակալական աշխատանքի կատարելու անցնելու դեպքում պարտադիր է:
«Այս թուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի կեղծանունը: Գործակալ լինելու դեպքում կա նաև «բանվորական գործի» թղթապանակ, որը տարբերվում է անձնական փաստաթղթերից, այդտեղ լինում են զեկույցները»,-ասաց նա։
Մալյանի խոսքով՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մոտ առկա թղթապանակից կարելի է նաև ենթադրել, որ այդ զեկույցները ևս կան:
Ըստ Մալյանի՝ սա արդեն խայտառակ բացահայտում է հավաքագրում իրականացնող անձի համար, որովհետև հրապարակվել է ամենագաղտնի թուղթը: Մալյանը շեշտեց, որ մեղադրանքը շատ մեծ է և Միրզոյանն այն հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության:
Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը բացահայտել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, և նշել էր, որ ՀՀ ԱԱԾ-ում, այդ մասին իմանալուց հետո, Միրզոյանին առաջարկել են համագործակցել նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Արարատ Միրզոյանը այդ հայտարարութունից հետո իր ֆեսբուքյան էջում հերքեց ան, նաև ԱԱԾ-ն հերքեց Միրզոյանի գործակալ լինելու փաստը:
Նշենք, որ Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որում Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-28 17:0576
Со мной все в порядке. Через пару дней вновь буду рядом с вами. Об этом написал на своей странице в Facebook экс-директор СНБ Армении, руководитель парламентской фракции блока "Честь имею" Артур Ванецян, который из-за проблем со здоровьем на короткое время отправился в Европу.
-
2022-05-28 17:0363
Мэр Парижа Анн Идальго, находящаяся с визитом в Ереване, посетила мемориальный комплекс "Цицернакаберд", где возложила цветы к Вечному огню в память жертв Геноцида армян.
-
2022-05-28 17:0378
Очередное проявление азербайджанского вандализма на оккупированных территориях Республики Арцах. Об этом в своем Telegram-канале написал госминистр Арцаха Артак Бегларян.
-
2022-05-28 16:3085
Представители Движения сопротивления в Баш-Апаране возложили цветы и почтили память полководца Дро.