Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ Ի՞ՆՉ Է ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ ԱԳ նախարարն անդրադառնալով հայ ռազմագերիների հայրենադարձման խնդրին, այսօր հայտարարեց, որ «հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական», ինչի արդյունքում էլ հարցն ամբողջական լուծում չի ստացել։
Ըստ էության, ռուսական կողմը որպես խնդրի չկարգավորման պատճառ տեսնում է հայկական կողմի անգործությունը կամ միգուցե կա այլ պատճառ, որի մասին դեռ չի խոսվել։ Մեծ սպասումներ չունեմ, բայց հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը հանրությանն այս թեմայի շուրջ պատշաճ պարզաբանումներ կներկայացնի։
Տարօրինակ զուգադիպությամբ, այսօր խորհրդարանական մեծամասնությունը մերժեց «Ստեղծված իրավիճակում և դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» որոշման նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը, որով խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում էր քննարկվել նաև ռազմագերի խնդիրը։
Իշխանությունը մերժելի է համարում խորհրդարանում ռազմագերին թեմայի քննարկումը, սակայն Փաշինյանը հաճույքով այդ թեմայով քննարկումներ է անում այն մարդ-կուսակցությունների հետ, որոնք իրենց հետ «քաղաքական առևտրի մեջ են մտել»։
Ինչևէ, իշխանության այս պահվածքը նոր խնդիրներ և կասկածներ է առաջացնում՝ ի վերջո, ինչո՞ւ տապալվեց գերիներին ժամանակին հայրենիք վերադարձնելու հարցը ու ինչ է հանրությունից ռազմագերիների հարցով թաքցնում իշխանությունը, որի մասին որոշակի փակագծեր բացեց ՌԴ ԱԳ նախարարը։
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 20:10
Коллектив компании «Южно-Кавказская железная дорога» во главе с ее руководством возложил венки к Мемориалу воинам-железнодорожникам в ереванском округе Эребуни, а также к Вечному огню в парке Победы. На ереванском вокзале состоялся концерт, приуроченный к 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-09 09:25
Звучащие все активнее очищающие Турцию нарративы являются путем не нормализации армяно-турецких отношений, а перехода к одностороннему очищению образа Азербайджана, убежден политолог Акоп БАДАЛЯН. Результатом всего этого станет не нормализация отношений, а принуждение Армении к режиму отношений и искажение социально-психологической идентичности и образа Армении, армянского общества, написал он в своем ТГ-канале. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-08 15:08
Америабанк запускает проект «Моя Америя, моя семья» как логическое продолжение проекта «Моя Америя, моя Армения», реализованного в конце прошлого года.
-
2025-05-08 10:25
21 мая 1945 г. г. Тбилиси