Միրզոյանի գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու ու դրա հետ կապված մնացած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:
«Պետք է քննվեն «Քրեական դատավարության մասին» օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներին համապատասխան հանցակազմի առկայության ու քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցը», - Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը տարիներ շարունակ հանդիսացել է Թուրքիայի գործակալ: Բացի այդ, նա հրապարակել էր Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ապացույցը:
Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր լուրը։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի», - նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Դեպքին անդրադարձել էր ինքը՝ Միրզոյանը՝ հերքելով, որ գործակալ է։
Միքայել Մինասյանն առաջարկել է փորձաքննության տանել Արարատ Միրզոյանի ձեռագիրը։
Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին արտահոսքի աղբյուրը։
ԱԱԾ-ից, սակայն, ոչ հերքում, ոչ հաստատում են լուրի իսկությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.