Ռոբերտ Քոչարյան. Երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շուշին և Քարվաճառը ազատագրածներին դատապարտելու փորձերը նպաստեցին նրան, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ: Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Երբ 2,5 տարի փորձում են դատապարտել Շուշին և Քարվաճառը ազատագրածներին, դա նպաստում է նրան, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ: Կա ասացվածք, երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Մարդիկ աջակցեցին այն պաշտոնյաներին, որոնք ուղիղ կապ ունեն տեղի ունեցածի՝ տարածքների կորստի, մահերի և անհետացումների հետ: Կամա թե ակամա, գիտակցված թե անգիտակցաբար նպաստեցին դրան: Դա իմ համոզմունքն է, և ես այդ մասին ասել եմ ամենուր, այդ թվում այս նիստի ժամանակ»,-ասաց Քոչարյանը:
«Իմ նկատմամբ մեղադրանքի մեխը արտակարգ դրություն սահմանելն է: Արդեն մեկ տարի է՝ ապրում ենք ռազմական դրության կամ արտակարգ դրության պայմաններում: Երկու ամիս է՝ պատերազմ չկա, և ռազմական դրությունը պահպանվում է: Կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ ԱԴ ռեժիմը շարունակվում է: Դրա մասին կես բառ ասա՞ց դատախազությունը: Դուք դա նորմա՞լ եք համարում: Ես փորձում էի հասկանալ՝ հիմա ո՞ւմ է պետք ռազմական դրությունը: Ռազմական դրության ժամանակ թուրքը մտնում է Շուռնուխ և պահանջում ազատել տները: Պետության գլխավոր գործառույթը սահմանների պաշտպանությունը չէ՞: Որտե՞ղ է խախտվել սահմանադրական կարգը՝ այս դեպքո՞ւմ, թե՞ մարտի 1-ին: Ես կարող եմ ժամերով թվարկել նման օրինակներ: Այս ֆոնին նման մեղադրանքը ծիծաղելի է: Հեղափոխության գլխավոր կարգախոսը «հպարտ քաղաքացին» էր: Հայաստանի պատմության մեջ երբեք ստորացված քաղաքացի չի եղել: Մոսկվայում հայերն ամաչում են ռեստորան գնալ, որպեսզի ադրբեջանցիների չհանդիպեն: Եվ այդ ամենը սկսվեց այս քրեական գործից: Եթե դա չհասկանանք, կմնանք ստորացված վիճակում: Ինչ վերաբերում է դատախազին, ինձ համար տղամարդու պահվածքում ամենաանընդունելին հիստերիան է: Եթե նրան ինչ-որ բան դուր չէր եկել, կարող էր ընդմիջմանը մոտենալ և նորմալ խոսել: Այդ ի՞նչ պահվածք է: Դա հարիր չէ նման պաշտոնյային: Եվ դա այն պատճառով, որ մենք ունենք համար մեկ հիստերիկ»,-ասաց Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 12:41
Председатель Комитета государственных доходов Армении Эдуард Акопян на совместных заседаниях постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» объяснил, почему Зангезурский медно-молибденовый комбинат не попал в список 1000 крупнейших налогоплательщиков республики в первом квартале 2025 года.
-
2025-06-09 12:40
Президента Арцаха Самвела Шахраманяна снова вызвали в Следственный комитет(СК). В данный момент Шахраманян находится в здании СК, где проходит его допрос.
-
2025-06-09 12:38
Таможенные органы в Армении в 2024 году собрали примерно на 15% меньше налогов и пошлин. Об этом заявил в парламенте председатель Комитета госдоходов Армении Эдуард Акопян на обсуждении отчета о выполнении госбюджета за прошлый год.
-
2025-06-09 12:36
Член партии «Айреник» («Отечество») и адвокат Арсен Бабаян выступил с критикой действий властей в отношении Армянской Апостольской Церкви и её духовного лидера.