ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՄՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՈՐԾԱԿԱԼ ԼԻՆԵԼ
Յու.Սեմյոնովի վեպերից մեկում Շտիրլիցը մտորում է Բեռլինում ուրուգվայական գործակալների մասին. «Իսկը մրմուռ է շագանակագեղձում, այլ ոչ թե հետախուզություն, բայց ախր խցկվում են այնտեղ»։ Եթե նույնիսկ ուրուգվայական հատուկ ծառայություններն էին լրտեսում Եվրոպայում, ապա թուրքական հատուկ ծառայություններին, որոնք նույնպես, ճիշտ է, նրբագեղության տիպար չեն, Հայաստանում լրտեսել, ինչպես ասում են, Աստված ինքն է հրամայել։
Թուրքական այդօրինակ գործակալներից մեկին Requem 8 տեսաուղերձի ժամանակ օրերս մերկացրեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նրա հաղորդած տեղեկություններով՝ Փաշինյանի մերձավոր զինակից Արարատ Միրզոյանը դեռևս 2005 թվականին վարձվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից և համաձայնել գաղտնի տեղեկություններ փոխանցել նրանց այն մասին, թե ինչով է զբաղվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ինչ ուղղություններով աշխատում, ում հետ համագործակցում, ինչ արխիվային նյութեր ունի և այլն։ Ավելին, երկու տարի անց, ըստ Մինասյանի, Արարատ Միրզոյանը հավաքագրվել է նաև Հայաստանի ԱԱԾ-ի կողմից՝ դառնալով փաստորեն կրկնակի գործակալ։
Ի՞նչն է ստիպել Արարատ Միրզոյանին գնալ նման քայլի: Գուցե այս հարցի պատասխանը պետք է փնտրել դասականի մո՞տ: 1923 թվականին գրած «Կարամորա» պատմվածքում Մաքսիմ Գորկին պատմում է սադրիչի մասին (նախատիպերից մեկը եղել է հայտնի Ազեֆը, որը գլխավորում էր էսէռների մարտական կազմակերպությունը, հույժ գաղտնի ահաբեկչական ստորաբաժանումը, և միաժամանակ դրա դեմ մատնություններ փոխանցում պահնորդական ծառայությանը):
Գորկին հարց է տալիս. հանուն ինչի՞ է կրկնակի գործակալը համաձայնում այդչափ ամոթալի և ի լրումն վտանգավոր աշխատանքի։ Փողը կապ չունի. նա միանգամայն ապահովված է և ագահ չէ, ազարտը նրան բնորոշ չէ, ուրիշների տառապանքներից էլ հաճույք չի ստանում: Ըստ երևույթին, գործակալը համակված է սեփական «ես»-ի սահմանները բացահայտելու, զգալու մոլի ցանկությամբ։ Իսկ ահա այս ստորությունը ես կարո՞ղ եմ անել։ Իսկ այդ սրիկայությո՞ւնը։ Մի՞թե ունակ եմ անգամ այս տականքությանը։ Ունակ է, ինչպես համոզվում ենք, ամեն ինչի. տխրահռչակ խղճի ձայնը լռում է։ Դատելով ամենից, ամեն ինչի ունակ է նաև Արարատ Միրզոյանը։ Թեև, ի տարբերություն Գորկու ստեղծած կերպարի, փողերը տվյալ դեպքում, կարծում ենք, բավական կարևոր դեր են խաղացել։
Ճիշտն ասած, ես չեմ մտաբերում մեր հասարակության այսօրինակ վիճակ, անամոթության ու անխղճության այնպիսի մոլեգնությամբ, ինչպիսին ներկայումս է։ Այսօր մենք ակնհայտորեն գործ ունենք ամոթի ու խղճի հանդեպ սկզբունքորեն այլ վերաբերմունքի հետ։ Ի հայտ են եկել նոր պահանջներ դրանց նկատմամբ, ամոթի ու խղճի շատ ավելի իջեցված մակարդակներ, և դրանք համարվում են նորմալ։ Ռուս հիանալի փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը համարում էր, որ խիղճը ամոթի զարգացում է: Ամոթը մարդկային առաջին զգացումն էր, որով մարդը տարբերվեց կենդանիներից։ Կարելի է ասել, որ մարդը «ամաչող» կենդանի է: Տերը բացահայտեց Ադամի ու Եվայի առաջնակա մեղքը, քանի որ նրանք ամաչել էին իրենց մերկությունից։ Եվ վտարեց նրանց դրախտից։ Իսկ ամոթը, որը ստիպեց Ադամին ու Եվային ծածկել սեփական մերկությունը թզենու տերևներով, հենց խղճի առաջին ձայնն էր։
Ինչեվէ, բոլոր հարցերը բացառելու համար՝ Միքայել Մինասյանը որպես ապացույց ներկայացրեց 2007 թվականին Արարատ Միրզոյանի ձեռքով գրված նամակը, որտեղ վերջինս իր համաձայնությունն է տալիս համագործակցելու ԱԱԾ-ի հետ։ Նկատենք, որ նմանատիպ նամակներ գրում են օտարերկրյա հատուկ ծառայությունների բոլոր գործակալները, որոնց բացահայտել է ԱԱԾ-ն ու ստիպել աշխատել իր օգտին, դարձնելով կրկնակի գործակալ։
Եվ ահա այստեղ իշխանությունն ընկավ իսկական հիստերիայի մեջ։ Սկզբում հայտարարությամբ հանդես եկավ անձամբ Միրզոյանը, գրելով իր ֆեյսբուքյան էջում. «Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի, և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»: Դրանից անմիջապես հետո հերքումով հանդես եկավ ԱԱԾ-ն։ Միաժամանակ սոցցանցերում հզոր հարձակում կազմակերպվեց Միքայել Մինասյանի դեմ, որի վրա ցեխի ու վիրավորանքների հեղեղ թափվեց։
Եթե իշխանության կողմից ձեռնարկվող բոլոր գործողությունները բնութագրենք մեկ բառով, ապա այդ բառը կլինի «հիստերիան»։ Ճիշտ այդպես վատ վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը սայթաքուն ճանապարհին, սկսում է միաժամանակ սեղմել արգելակի, գազի ոտնակները, այս ու այն կողմ պտտել ղեկն ու հուսահատ ազդանշանել։ Համարելով, որ եթե այդ ամենը անի միանգամից, ապա դրանցից մեկնումեկը հաստատ կօգնի։ Իրականում, իհարկե, ոչ։ Այդպիսի վարորդի մեքենան պարզապես շուռ կգա։
Միքայել Մինասյանը վա՞տն է։ Շա՞տ վատը։ Ահավո՞ր վատը։ Բայց մի՞թե այդ հարցն ենք մենք քննարկում։ Եթե հրդեհի մասին բղավում է նույնիսկ շատ վատ մարդը, մի՞թե պետք չէ այն մարել։ Մի՞թե ստանալով կանչը՝ հրշեջ թիմը պետք է անձի բնութագիր պահանջի:
Ինչո՞ւ ԱԱԾ-ն գլխապատառ նետվեց հերքելու Մինասյանի հայտնած տեղեկությունը։ Համանման ոչ մի գերատեսչություն աշխարհի ոչ մի երկրում, որպես կանոն, չի մեկնաբանում այն տեղեկությունները, թե արդյոք ինչ-որ մեկը իր գործակալն է կամ չէ։ Կեցցե՛ ԱԱԾ-ն, թույլ չի տալիս շեղել իրեն ինչ-որ փաստերով ու ապացույցներով։ ԱԺ նախագահի հասցեին հնչած մեղադրանքները կանխահայտ սուտ են։ Նման բան չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբե՛ք։ Եվ ԱԱԾ-ն կշարունակի պաշտպանել Միրզոյանի շահերը՝ մինչև որ համազգեստը լրիվ կապտի։
«Ո՞ւմ հավատալ» հարցն այստեղ չի էլ առաջանում. հավատալ պետք է ԱԱԾ-ին, որովհետև «սպայի խո՛սք» է։ Ուրեմն՝ ճիշտ է։ Եվ մենք՝ ձեզ հետ միասին, թանկագին համաքաղաքացիներ, չենք հավատա չար լեզուներին։ Չէ՞ որ Արարատ Միրզոյանի վրա նետած մեկ հայացքն էլ բավական է՝ հասկանալու համար. նա գործակալ չէ՛, այնպես չէ՞։
Միայն թե ի՞նչ անել 2007 թվականին իր ձեռքով գրված նամակի հետ։ Դա կեղծվածք է, և Միրզոյանը նամակներ չի՞ գրել։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ փաստաթուղթը չի ուղարկվում ձեռագրագիտական փորձաքննության։ Ի դեպ, բացի նամակից, որտեղ ասվում է հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համաձայնության մասին, յուրաքանչյուր գործակալի անձնական գործում կա հատուկ թղթապանակ, որտեղ պահվում են նրա զեկույցները: Դատելով ամենից, Միքայել Մինասյանն ունի նաև այդ փաստաթղթերը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ պայթյուն կդղրդա, եթե հրապարակվեն նաև այդ նյութերը։
Թեև, մյուս կողմից, այդժամ մենք պատկերացում կկազմենք Արարատ Միրզոյանի ունակությունների մասին։ Հետախուզությունում տեղեկատվությունը ենթարկվում է հանգամանալի մշակման և չի ընդունվում հենց այնպես, զուտ հավատալով։ Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գոյություն ուներ գործակալների նկատմամբ վստահության յուրօրինակ սանդղակ։
Չափազանց հավատարիմ գործակալ. տեղեկություն, որին կարելի է վստահել լիովին։
Հավատարիմ գործակալ, որին կարելի է վստահել 90%-ով։
Շատ լուրջ գործակալ, որին կարելի է վստահել 75%-ով։
Լուրջ գործակալ, որին կարելի է վստահել 60%-ով։
Լավատեղյակ գործակալ, որին կարելի է վստահել 45%-ով։
Գործակալ, որին կարելի է վստահել 30%-ով։
Փորձնական գործակալ, որին կարելի է վստահել լոկ 20%-ով։
Բավական հետաքրքիր կլիներ իմանալ, թե որ տեղն է զբաղեցնում այդ սանդղակում Արարատ Միրզոյանը, եթե, իհարկե, Մինասյանի տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։
Ոչ պակաս հետաքրքիր է. իսկ չի՞ պատրաստվում արդյոք խորհրդարանական ընդդիմությունը հանդես գալ հատուկ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը կքննի այդ գործը և կպարզի Միքայել Մինասյանի մեղադրանքների հիմնավորվածության աստիճանը։ Չէ՞ որ եթե Վատիկանում ՀՀ նախկին դեսպանն իրավացի է, ապա մեր այսօրվա ազգային աղետի մեջ թուրքական գործակալի ունեցած ներդրումը կարող է շատ մեծ լինել, քանզի ԱԺ նախագահին հասանելի ցանկացած պետական գաղտնիք, փաստորեն, գաղտնիք չի եղել Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Եվ այ հենց այստեղ է, որ մենք, ինչպես ասում էր Դոստոևսկին, դեմ առանք ստորակետի:
Ահավասիկ ի հայտ է գալիս ևս մեկ կարևոր հարց։ Եթե Միքայել Մինասյանն իրավացի է, ապա գիտե՞ր արդյոք Փաշինյանը, որ ԱԺ նախագահը Թուրքիայի և ԱԱԾ-ի կրկնակի գործակալ է։ Իհարկե, գիտեր, քանզի իշխանության գալուց անմիջապես հետո նա, ինչպես հայտնի է, ԱԱԾ-ից պահանջեց բոլոր գործակալների ցուցակը։ Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետը ոչ միայն չհեռացրեց գործակալին, այլև, հակառակը, է՛լ ավելի մոտեցրեց իրեն՝ դարձնելով ԱԺ նախագահ։
Իսկ պատճառն այն է, թանկագին համաքաղաքացիներ, որ եթե Միքայել Մինասյանն իրավացի է (ինչում անձամբ ես կասկած չունեմ), ապա Փաշինյանն ու Միրզոյանը արել են փաստորեն նույն գործը։ Եվ եթե պետության առաջին դեմքը կասկածվում է դավաճանության ու պետական դավաճանության մեջ, ապա ինչո՞ւ երկրորդ դեմքը չի կարող լինել կրկնակի գործակալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-18 10:11
В последнее время у нас все чаще стало звучать волшебное, как бы умиротворяющее, но основательно, к сожалению, обессмысленное представителями власти Пашиняна слово "диалог". О диалоге, его целесообразности и пользе говорят многие, включая даже тех, кто под диалогом понимает допрос в прокуратуре.
-
2024-12-17 10:02
Позвольте, сограждане, не тратить время и место на доказательство того, что все действия Пашиняна направлены на установление диктаторского режима. Не монархии, конечно. Как сказал в свое время один умный человек, монархию надо заслужить. А у нас с этим пока как-то не очень. Власть сегодня обязана бросить все ресурсы и потенциал на спасение страны. Как все силы бросают врачи, чтобы остановить фонтан крови; а маникюр, перхоть - это когда-нибудь потом. Но вместо этого власть самозабвенно занимается "самоочищением", выявляя и уничтожая не заслуживших полное доверие вождя. Ну что ж, тоталитарные режимы всегда стремятся к монолитности рядов, требуя от своих членов абсолютной, безграничной верности.
-
2024-12-16 09:46
Плюньте в глаза тому, кто скажет, что Пашинян закоренел в грехе, губит страну и народ, потерял связь с реальностью, не умеет признавать ошибки и не способен к эволюции. Плюньте ему в глаза еще раз, когда он скажет, что эту личность надо просто гнать в три шеи с премьерского кресла, потому что раньше рак свистнет, чем Пашинян покраснеет от стыда и почувствует боль в том месте, где у обычных людей бывает совесть. Плюньте ему в глаза! - не Николу, а его злоязычному недоброжелателю. О, нет! Желание служить народу и добиться процветания страны, совестливость, душевная тонкость и правдивость - вот по каким признакам вы безошибочно узнаете Пашиняна, когда вдруг встретите его на улице. А когда он откроет рот, вы поразитесь и глубине анализа.
-
2024-12-14 10:09
В последние дни во властном лагере все уже не только кипит, но даже иногда и булькает. Правда, никакой особенной угрозы власти Пашиняна, кроме ее же собственного идиотизма, не наблюдается, но Пашинян явно нервничает. Ведь по его глубокому убеждению, стабильность - вот ключевое слово, которое должно определять текущую политику партии и правительства. Все должно быть стабильно! Не в европейском смысле, пропади он пропадом, а стабильность по-пашиняновски: всем стоять, ноги врозь, руки на стену! А если что, можно для надежности и пристрелить. Это уже будет полная стабильность.