Последние новости

ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության»

ԱՄՆ-ն որոշում է կայացրել՝ 2021 թվականին կտրուկ մեծացնել Հայաստանին տրամադրող դրամաշնորհային օժանդակության չափը: Այս տեղեկությունը անչափ ուշագրավ է` հաշվի առնելով, որ ԱՄՆ այս տարվա բյուջեն, մեղմ ասած, պահպանողական է և միտված է ավելորդ ծախսերի կրճատմանը: Սակայն, Հայաստանի համար, ինչպես տեսնում ենք, բացառություն է արվել:

Անցկացնենք պարզ համեմատական՝ 2017 թ.-ին Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվել է 40,3 միլիոն դոլարի դրամաշնորհային աջակցություն: 2018 թվականին, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են 38,5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն: 2019թ.-ին ԱՄՆ արտաքին աջակցությունը կազմել է 60 մլն դոլար: 2020-ին՝ 40 միլիոն դոլար: Հավելյալ 26 միլիոն դոլար էլ տրամադրվել է ՀՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում: 2021-ի համար ԱՄՆ դրամաշնորհային աջակցության չափը կտրուկ աճել է՝ կազմելով շուրջ 100 միլիոն դոլար: Նշենք նաև, որ ամերիկյան աջակցությունը ներառում է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը:

Ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ աճը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն կրճատել է այլ երկրներին տրվող արտաքին աջակցության չափը: Բանն այն է, որ ԱՄՆ դրամաշնորհային աջակցությունը, որպես կանոն, կտրուկ ավելանում է երկու դեպքում՝ երբ առկա են խնդիրներ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարցում և երկրորդը՝ երբ երկրում առկա են նախահեղափոխական տրամադրություններ: Գաղտնիք չէ, որ նույն USAID կողմից ֆինանսավորվում են այսպես կոչված` գունավոր հեղափոխությունները: Միայն վերջին ամիսներին տեղեկություն տարածվեց այն մասին, որ USAID-ի կողմից ֆինանսավորվել է բելոռուսական ընդդիմությունը, նույն գործակալության կողմից ֆինանսավորվել է Կուբայի ընդդիմությունը և ստեղծվել է այսպես կոչված` կուբական թվիթերը, USAID անունը կապվում էր նաև հենց Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ֆինանսավորման հետ, այն պարզ պատճառով, որ հեղափոխության թիկունքին կանգնած գրեթե բոլոր ՀԿ-ները նստած էին դրամաշնորհային «ասեղի» վրա:

Հետևաբար՝ ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության կտրուկ ավելացումը Փաշինյանի համար ոչ թե ուրախանալու, այլ լրջորեն խորհելու առիթ է: Տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքը ձեռքերը լվանում է ՀՀ վարչապետից, քանի որ ի դեմս նրա` այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, ով կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը փորձելու է կոորդինացնել հայաստանյան տիրույթում գործող այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ու մոտեցումներն այս կամ այն չափով մոտ են իր քաղաքականությանը։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի վրա այս պահին «խաղադրույք» չի անում ոչ ՌԴ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն: Ռուսական կողմի համար Փաշինյանի գործոնը զրոյանալու է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումից հետո, իսկ ԱՄՆ-ի համար Փաշինյանը այլևս արևմտյան քաղաքական գիծը սպասարկելու տեսանկյունից ցանկալի և վստահելի գործիչ չէ, տեղեկացնում է Lurer.com:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Минобороны получит $4,4 млн на непредвиденные расходы
      2022-10-06 12:22
      20

      Минобороны Армении получит 1 млрд 805 млн драмов (около $4,4 млн) на непредвиденные расходы. Соответствующее постановление принято в четверг на заседании правительства.

    • В парламенте Нидерландов поднят вопрос об агрессии Азербайджана против Армении
      2022-10-06 12:19
      29

      В парламенте Нидерландов состоялось обсуждение с участием премьер-министра Марка Рютте, во время которого депутаты задали ему вопросы о последней агрессии Азербайджана против Армении.

    • Армен АШОТЯН: ПАШИНЯН ПОЛНОСТЬЮ РАЗРУШИЛ ПЕРЕГОВОРНЫЕ ПОЗИЦИИ
      2022-10-06 12:17
      26

      «Никол, обвиняю тебя в том, что ты полностью разрушил переговорные позиции. Уверен, что сознательно. За два с половиной года ты разрушил все основы переговоров, все окопы армянской дипломатии, сделал все, чтобы Азербайджан, начав 44-дневную войну, предстал в глазах международного сообщества чистеньким и справедливым», – заявил в прямом эфире в Facebook заместитель председателя Республиканской партии Армении (РПА), экс-глава Постоянной комиссии Национального Собрания по внешним связям Армен Ашотян, коснувшись озвученных накануне Николом Пашиняном в ходе правительственного часа в НС заявлений.

    • ИНСТИТУТ ЛЕМКИНА ОБВИНИЛ ЗАПАДНЫЕ СМИ В НЕОБЪЕКТИВНОМ ОСВЕЩЕНИИ НАПАДЕНИЯ АЗЕРБАЙДЖАНА НА АРМЕНИЮ
      2022-10-06 12:06
      54

      Международный институт по предупреждению Геноцида им. Лемкина обвинил западные СМИ в необъективном и одностороннем освещении неспровоцированного нападения Азербайджана на суверенную территорию Республики Армения. В своем новом заявлении Институт отмечает, что с момента начала обстрела Азербайджаном ряда городов на востоке Армении 13 сентября – в нарушение основополагающих принципов международного и гуманитарного права – западные СМИ использовали термины, которые игнорируют или преуменьшают военные преступления и агрессию Азербайджана.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ