Defense News․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՈՐԴ ՇՈՒԿԱՆ
Ադրբեջանը դարձել է Թուրքիայի սպառազինությունների արտահանման մեծությամբ երկրորդ շուկան: 2020 թվականին վաճառքի ծավալը հասել է 260.8 միլիոն դոլարի, ինչը 194 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի, հաղորդում է Defense News-ը:
Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի արտահանումը 2020 թվականին կազմել է 2.3 միլիարդ դոլար, ինչը 14.8 տոկոսով ցածր է, քան 2019 թվականի ցուցանիշը: Թուրքիայի արտահանողների ասամբլեան (TIM) հայտարարել է, որ արտադրության, մատակարարման և լոգիստիկայի գործընթացներում կորոնավիրուսի համավարակի պատճառով խափանումները դարձել են արտահանման անկման պատճառ:
2020 թվականին պաշտպանական և օդատիզեզրական արդյունավետոթյունը կազմել է Թուրքիայի ընդհանուր արտահանման 1.3 տոկոսը: TIM-ի տվյալներով՝ 2020 թվականին թուրք արտադրողների համար առաջատար շուկան էր Միացյալ Նահանգները՝ վաճառքի 784.2 միլիոն դոլարի ծավալով, ինչը 4 տոկոսով պակաս է, քանի 2019 թվականին:
Կովկասում Թուրքիայի հավատարիմ քաղաքական դաշնակիցը՝ Ադրբեջանը, դարձել է մեծությամբ երկրորդ արտահանման շուկան, որին վաճառքը հասել է 260.8 միլիոն դոլարի, ինչը 194 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը:
ևս մեկ խոշոր շուկա է եղել ԱՄԷ-ն՝ Պարսից ծոցում արտաքին քաղաքականության գծով Թուրքիայի մրցակիցը: ԱՄԷ-ում Թուրքիայի արտահանումը կազմել է 200.2 միլիոն դոլար՝ 51 տոկոսով ավելին, քան 2019 թվականին էր գրանցվել:
2020 թվականին թուրքական ընկերությունները ներառված են եղել Defense News-ի՝ աշխարի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների ցանկում: Կառավարությունը հայտարարել է, որ պաշտպանական և օդատիեզերական արդյունավետության արտահանումը 2023 թվականին կկազմի 10.2 մլրդ դոլար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.