Դավիթ Շահնազարյան․ Ադրբեջանում կա 235 ռազմագերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը: Նա նաև հրապարակեց գերիների իրական, ստույգ թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը:
«Իշխանությունը պարտավոր է հրապարակել անհետ կորածների ցուցակը, գերիների տեղը միասին»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դրանով նրանք ամեն կերպ թաքցնում են իրենց կատարած հանցագործությունը:
«Ես այսօր պատրաստվում եմ հրապարակել իրական թվերը: Խոսքը ռազմագերիների թվի մասին է, որը, չգիտես՝ ինչու, իրենք ներկայացնում են՝ որպես պետական գաղտնիք: Ինչպես միշտ, ամբողջապես պատասխանատու եմ իմ ասածների համար: Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի: Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք, կան նաև կանայք: Ավելին ասեմ, ըստ Ադրբեջանի՝ կա 171 ռազմագերի և 64 «ահաբեկիչ», ինչպես իրենք են ասում: Այս թվերը չափազանց կարևոր են, և դրանք թաքցնելու փոխարեն՝ իշխանությունները պետք է բարձրաձայնեին բոլոր միջազգային ատյաններով, Կարմիր խաչով: Կրկնում եմ, հանցագործություն է, քանի դեռ մեկ հայազգի կա Ադրբեջանի բանտերում, ինչ-որ բանակցությունների գնալ»,- ասաց նա:
Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը 6000-ից ավելի է:
Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանի գերեվարության փաստին, քանի որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է վերջինիս գերի լինելու փաստը, ուստի դրա համար է բացառություն անում. ուրիշ որևէ գերու մասին այս պահին դեռ ոչինչ չի հրապարակում:
«Իրենց ընտանիքի բարեկամ Վիգեն Էքուաջյանի հետ էին նրանք առևանգվել նոյեմբերի 10-ին: Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է Գուբիստանի բանտը: Շատ մեծ բանտ է՝ մի քանի մասնաճյուղերով: Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում: Այս թվերը, որ ասացի, իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ պնդելով, որ պահանջում է իշխանություններից հրապարակել անհետ կորածների և գերիների միասնական ցուցակը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 12:26
Руководитель общины Арзни (Котайкская область) Феликс Мирзоев освобожден из-под стражи, сообщили Sputnik Армения в Следственном комитете РА.
-
2025-06-10 12:25
Тюрколог Варужан Гегамян заявил, что на фоне атак премьер-министра РА Никола Пашиняна на Армянскую Апостольскую Церковь в Нахичеване проводятся азербайджано-турецкие военные учения.
-
2025-06-10 12:14
Спустя 4 года уголовное дело профессора Армена Чарчяна наконец-то завершилось, и увенчалось успехом. Об этом на своей странице в Facebook написал адвокат Эрик Алексанян.
-
2025-06-10 11:28
Никол Пашинян начинает очередную сенсационную кампанию, на этот раз против Армянской апостольской церкви и Католикоса всех армян. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.