Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՂԱՆԴԱՎՈՐ Է ՈՒ ՉԻ ԷԼ ԹԱՔՑՆՈՒՄ ԴԱ
Առողջապահության նորանշանակ նախարարն աղանդավոր է ու չի էլ թաքցնում դա։ Սահմանադրությանն է հղվում, ինչ-որ իրավունքների, ազատությունների և այլն։ Նման բաների մասին աղանդավորներն արդեն հանգիստ են խոսում։ Մեր երկրում նրանք այլևս խնդիր չունեն և դա փաստ է։ Իսկ հիմա ավելի հեռուն են ուզում գնալ ու այնպիսի իրավիճակ ստեղծել, որի պարագայում աղանդավոր լինել-չլինելու մասին հարցն իսկ պախարակելի դառնա, եթե չասենք՝ քրեորեն պատժելի։ Իրենք իրենց խնդիրը լուծում են։ Մնում է հասկանալ, թե մենք ինչ ենք անում։
Վերջին շրջանում շատ եմ մտածել այս թեմաների մասին։ Դարեր շարունակ առողջապահությունն ու ընդհանրապես՝ սոցիալական խնամքը, եղել է մեր եկեղեցու գործառույթը։ Հիմա դա այդպես չէ։ Պետությունն է զբաղվում այդ հարցերով։ Բայց հարց՝ միթե՞ կարելի էր ահա այսպես անտեսել ու թույլ տալ, որպեսզի մեր կարիքավորների, այսինքն հասարակության ամենախոցելի խավի խնդիրներով զբաղվեն աղանդավորները։ Եկեղեցին ասելիք չունի՞։
Ես շատ անկեղծ ուզում եմ մի բան հասկանալ։ Վե՞րջ։ Հանձնվե՞լ ենք արդեն։ Հայկը իսկապե՞ս պարտվեց Բելին։
Սա ի՞նչ հանդուրժողականություն է։ Սա ի՞նչ անտարբերություն է։ Ո՛չ օտար գործակալների դեմ ենք ընդդիմանում, ո՛չ աղանդավորների, ո՛չ էլ հող ծախող ու մեր զավակներին հազարներով կոտորող դավաճանների։ Ես հրաժարվում եմ սա հասկանալ։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ¸ ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:34
Представители московских армянских организаций посетили посольство Исламской Республики Иран в РФ, и выразили свою солидарность с народом Ирана в эти тяжёлые дни.
-
2025-06-17 13:01
"Важно, что администрация президента Трампа, в отличие от администрации Байдена и ЕС, более реалистично и объективно воспринимает важную роль России в мире, а также ущерб, нанесенный самим американцам в связи с их же собственными санкциями против РФ, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак ЗАКАРЯН.
-
2025-06-17 09:33
Принадлежность к народу, историческая судьба которого выкована в единстве религиозного духа, национального достоинства и несгибаемой воли, обязывает нас констатировать: сегодня мы становимся свидетелями опасного размывания этих основ армянской идентичности.
-
2025-06-17 08:47
18 июня в Ереване пройдет HIF Yerevan 2025 — ведущая международная платформа для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества.