Ռուբեն Մելքոնյան. Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, սակայն եթե այն սկսվի, ո՞ր երկրները կլինեն թիրախները՝ Ռուսաստա՞նը, թե՞ Իրանը, դեռ պարզ չէ: Ամեն դեպքում Հայաստանը մարտական գործողությունների թատերաբեմ դառնալու վտանգի տակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Կարսում Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունները ռազմատենչ հայտարարությունների ֆոնին սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար:
Նա պարզաբանեց, որ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունները նշանակություն ունեն հենց այդ տեսանկյունից, և չեն հետապնդում տնտեսական նպատակ, այլապես կբացվեր նաև Կարս-Գյումրի երկաթուղին, ինչպես նաև ավտոճանապարհները Ղազախի միջով:
Բացի այդ, Ադրբեջանի տարածքով հայկական բեռների անվտանգ տեղաշարժի երաշխիքներ չկան:
«Այո, Հայաստանը միշտ հայտարարել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, սակայն նախկինում դա ենթադրում էր դիվանագիտական աշխատանքի ճանապարհով հարցի լուծում: Իսկ այժմ դա ընդամենը թշնամական գործողությունների շարունակություն է: Այդ գործընթացը հիմնված չէ մեր ազգային արժանապատվության վրա, այլ կապիտուլյացիայի շարունակություն է»,-հավելեց Մելքոնյանը:
Փորձագետը նկատեց, որ Բաքուն և Անկարան գործում են Հայաստանի դեմ բոլոր միջազգային հարթակներում: Ադրբեջանը պատրաստում է բազմամիլիարդանոց դատական հայցեր:
«Ներկայիս իշխանություններն ունակ չեն դրան դիմակայելու, իսկ հանրության մի մասը դեռ դուրս չի եկել քարոզչության ազդեցության տակից, սակայն ժողովուրդը չի հանդուրժի մեր պատմական հողերի, մշակութային և կրթական կենտրոնների կորուստը»,-նշեց թուրքագետը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.