Последние новости

ՋՀԱՆԳԻՐՅԱՆ-ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏԱՆԴԵՄ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՀՇ-ՍՈՐՈՍԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ

Հայաստանի և Արցախի առջև ծառացած բազմաթիվ, նախևառաջ անվտանգային բնույթի բարդագույն խնդիրների խորապատկերին՝ իշխանությունները եռանդագին զբաղված են բոլորովին այլ խնդիրների լուծմամբ։ Որքան որ ակնհայտ է առաջինը, նույնքան էլ երկրորդը. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձեռնամուխ են եղել Հայկական հարցի վերջնական լուծման թուրքական ծրագրի իրականացման հերթական փուլին՝ վարչապետի կողմից լիովին վերահսկվող դատական համակարգի ստեղծմանը, որը թույլ կտա նրան անցանկալի անձանց դեմ իրականացնել սաստիկ բռնաճնշումներ՝ որևէ խոչընդոտի չբախվելով դատավորների կողմից: Այս համատեքստում բավական խոսուն է կադրային այն «բանկը», որն առկա է իշխանությունների տրամադրության տակ՝ անկախ դատավորներին սանձելու համար։

Այն փաստը, որ կառավարությունն ընտրության սուղ հնարավորություն ունի՝ գտնելու մարդկանց, որոնք կնսեմանան այն աստիճան, որ կծառայեն սեփական երկրում մերժյալներ դարձած և ամեն դեպքում վաղաժամ հեռացման դատապարտված դավաճանների ռեժիմին, ակնհայտ է բոլորի համար: Այս համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի թափուր պաշտոնների թեկնածուների ընտրությունն առավել քան պերճախոս է։ Երկուսն էլ խորշելի կերպարներ են, բայց յուրաքանչյուրը՝ յուրովի։ Գագիկ Ջհանգիրյանը տեր-պետրոսյանական թիմի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, որը Փաշինյանի հետ սերտորեն կապված է, բացի ամենայնից, նաև «Մարտի 1»-ի գործով։ Դավիթ Խաչատրյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի, նույն ինքը՝ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է և Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրը, որը ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար նշանակվեց 2018 թվականի գարնան իշխանափոխությունից անմիջապես հետո:

Այսպիսով, հհշականացումը՝ սորոսականացման հետ սերտորեն կապված, շարունակում է մնալ փաշինյանական թիմի կադրային կազմավորման ամենանշանակալի թրենդը։ «Հեղափոխությունից» անմիջապես հետո սկսված գործընթացը տարբեր աստիճանի ինտենսիվությամբ ընթանում էր ողջ այս ընթացքում, ընդ որում տեմպը, հատկապես Սորոսի թևի ներկայացուցիչների մասով, ուղիղ համեմատական կախվածության մեջ էր Ռուսաստանի հետ փոխհարաբերություններից։ Ինչ վերաբերում է հհշականացմանը, այսինքն առաջին նախագահի կողմնակիցների ներգրավմանն իշխանական կառույցներում, ապա այստեղ ամեն ինչ կախված էր կոնկրետ անձից ու հանգամանքներից. օրինակ, Վլադիմիր Կարապետյանին ԱԳՆ խցկել չստացվեց, ինչը, սակայն, չի նշանակում, թե հարցը փակված է վերջնականապես։

Դրա հետ մեկտեղ, հենց Գագիկ Ջհանգիրյանի ընտրությունը հերթական շոկը դարձավ հասարակայնության համար. գտնել ավելի վարկաբեկված և տարաբնույթ հանցավոր գործողությունների մեջ թաղված մեկ այլ կերպար, երկրում ամեն տեսակի տականքների անվերապահ լիառատությամբ հանդերձ, այնուամենայնիվ բարդ է։ Մարդ, որը Հայաստանում ընտրական մեքենայությունների ու կեղծիքների հիմնադիր հայրը դարձավ 1995 թվականի հուլիսին, երբ հենց իր ջանքերով ՀՀՇ-ն պահպանեց մեծամասնությունը խորհրդարանում և առաջ մղեց իշխանություններին ձեռնտու Սահմանադրությունը։ Մարդ, որի մասնագիտական կենսագրությունը բառացիորեն հեղեղված է կոպտագույն իրավախախտումներով ու հանցագործություններով, որոնք ճանաչվել են նաև Եվրադատարանում։ Կերպար, որը չար համբավի է արժանացել մեղադրյալ զինծառայողների նկատմամբ Զինվորական դատախազությունում իր ղեկավարման տարիներին կիրառված դաժան կտտանքների ապացուցված փաստերով: Մարդ, որը դարձել է «Մարտի 1»-ի խորհրդանիշներից մեկը՝ Տեր-Պետրոսյանի, Փաշինյանի, Ալիկ Արզումանյանի հետ մեկտեղ, ու ազատազրկվել դրա համար, և որի որի կոռումպացված լինելը վաղուց ապացույցներ չի պահանջում…

Ջհանգիրյանի հարուստ ծառայողական ցանկի մանրամասները կրկին պատմելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ վաղուց հայտնի է բոլորին։ Ցավոք, նախկին իշխանություններն այդպես էլ չբարեհաճեցին քրեական պատասխանատվության ենթարկել նրան իր հանցագործությունների համար, և Ջհանգիրյանը մեկ տարուց քիչ ավելի նստեց միայն մարտի 1-ի դեպքերից հետո։ Ցուցանշական է, որ հենց երեկ՝ հունվարի 21-ին, Վարչական դատարանը լրիվ ծավալով բավարարեց Ջհանգիրյանի հայցը՝ անվավեր ճանաչելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումը՝ նրան պաշտոնից ազատելու և դասային աստիճանից զրկելու մասին։

Հիշեցնենք, որ 2008 թվականին ԲԴԽ-ի անդամության ներկայիս թեկնածուն հեռացվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկվել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանից: Տվյալ որոշումը, բնականաբար, զուտ պատահականորեն ընդունվելով խորհրդարանում քննարկման հենց նախօրեին, թույլ տվեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցչին ամենայն լրջությամբ պնդել, թե իբր՝ իր թույլ տված իրավախախտումների մասին բոլոր հայտարարությունները «ավելի շուտ շահարկումներ են, քան իրական սահմանափակումներ առաջադրվելու և ընտրվելու համար»:

Սաստիկ ցանկություն է առաջանում հարցնելու. այդ մասին հայտարարած իրավաբան և ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը տեղյա՞կ է իր խմբակցության հովանավորյալի մասնագիտական «նվաճումների» մասին։ Օրինակ, թե ինչպես են զինվորական դատախազությունում Ջհանգիրյանի հրամանով աքցանով խոշտանգել երիտասարդ տղաներին, և հենց այդ գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշման մասին։ Կամ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի քննության ընթացքում նրա «մուտիլովկաների»։ Թեև տեղի ունեցած ամենից հետո Նիկոլին հավատարիմ մնացած իշխանական խմբակցության անդամներին նման հարցեր տալն անիմաստ է։

Ինչ վերաբերում է Դավիթ Խաչատրյանին, ապա այստեղ հարկ է խոսել ավելի շուտ ոչ թե կոնկրետ անձի, այլ այն խորշելի հասարակական խմբի մասին, որի ներկայացուցիչն է նա, և որը հայտնի է «սորոսաճտեր» քամահրական մականունով։ Խաչատրյանը, կրկնենք, երկար ժամանակ եղել է Բաց հասարակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենների խորհրդի նախագահը, բացի այդ, նա Հատուկ քննչական ծառայության ղեկավարի հարազատ եղբայրն է, և դրանով ամեն ինչ ասված է։ Քանզի առանձնահատուկ անդրադառնալ այն աղետալի իրավիճակի առաջացման գործում Սորոսի հիմնադրամի ունեցած դերին, որում հայտնվել է երկիրը, ինչպես նաև նրան, թե ինչպես են իրավապահ կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Սասուն Խաչատրյանը, ամեն ջանք գործադրում այդ իրավիճակն առավելագույնս խորացնելու համար՝ ընդհուպ մինչև պետության իսպառ ոչնչացում, հարկ չկա. բազմիցս է ասվել ու գրվել։

Ի դեպ, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքից անհասկանալի կերպով անհետացել է տնօրենների խորհրդի անդամների ցուցակը։ Իսկ Դավիթ Խաչատրյանի անունով որոնումն ընդհանրապես ոչ մի արդյունք չի բերում. ասես չի ունեցել տնօրենների խորհուրդը նման անունով ղեկավար։ Ուստի անհասկանալի է մնում, թե արդյոք լքե՞լ է նա այդ պաշտոնը, որպեսզի դառնա ԲԴԽ անդամ, թե՞ համենայն դեպս, այն նկատառումով, որ եթե հանկարծ չընտրվի, դեռ շարունակում է զբաղեցնել այն։

Որքան որ հասկանալի են հենց այդ թեկնածուների առաջադրման շարժառիթները, նույնքան էլ պարզ են Փաշինյանի նպատակները։ Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ենթադրենք, որ Խաչատրյանին շուտով կփորձեն առաջ մղել՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում նստեցնելու համար, սկզբունքային Ռուբեն Վարդազարյանի փոխարեն։ Իսկ Արդարադատության նախարարության խոստացած վեթինգից հետո դատական կորպուսի վերակազմավորման հարցը՝ ՀՀՇ-սորոսական «արդարադատությանը» լիովին համապատասխան, կարելի է համարել փակված, քանզի այն լիովին համընկնում է նիկոլականի հետ։

Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին, ապա պրոֆեսիոնալ մանիպուլյատորի և աֆերիստի նրա հնարավորությունները մեծապես գերազանցում են իրավական դաշտի սահմանները։ Եվ եթե Փաշինյանին այնուամենայնիվ հաջողվի ինչ-որ կերպ հասնել արտահերթ ընտրությունների անցկացման, ապա ընտրակեղծիքների և ձայները հաշվարկելիս իշխանություններին անհրաժեշտ արդյունք ստանալու գործում Ջհանգիրյանի բացառիկ տաղանդն ու հմտությունները հույժ պահանջված կլինեն։ Ոնց էլ շրջես, Նիկոլը շատ լավ հասկանում է, որ ընտրություններում հաղթել ինքը չի կարող, և այդժամ ձեռքի տակ կլինի Տեր-Պետրոսյանի սիրելի խաբեբան, որը միշտ պատրաստ է ծառայել ապօրինություններին. իհարկե՝ համապատասխան վճարի դիմաց

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45
      1704

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42
      1647

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06
      2089

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19
      2756

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ