Զախարովա. Ամերիկացի դիվանագետներին կկանչեն ՌԴ ԱԳՆ՝ կապված երկրի ներքին գործերին միջամտելու հետ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում չարտոնված ցույցերի մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակումները զուտ միջամտություն են երկրի ներքին գործերին, հաղորդում է MK-ն:
«Սոլովյով LIVE» YouTube-ալիքի եթերում գերատեսչության խոսնակը նշել է, որ ԱՄՆ դեսպանատան դիվանագետները այս հրապարակումների կապակցությամբ այժմ կկանչվեն ՌԴ ԱԳՆ:
Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետները կպատմեն, «ինչպես կարող էին նման բան մտածել»: Զախարովան հիշեցրել է, որ ԱՄՆ դեսպանատունը «ոչ միայն տպել է երթուղու քարտեզը» ապօրինի գործողությունների համար: Նրա խոսքով՝ իրենք «մի բառակապակցություն են խցկել այն մասին, որ դեպի Կրեմլ երթ է լինելու»:
Զախարովան պնդում է, որ այս փաստը «ընդհանուր առմամբ դուրս է գալիս ցանկացած սահմաններից»: Նա չի հասկանում, արդյոք դա խթա՞ն է, մարտահրավե՞ր, ուղեցու՞յց, թե՞ հրահրում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր `չարտոնված ցույցերի մասին գործողությունների մասին ԱՄՆ դեսպանության հրապարակումներին: Մոսկվան նշում է, որ արմատական տարրերին հրահրելու փորձերը բացասական հետևանքներ կունենան երկկողմ հարաբերությունների համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.