Աշոտյան․ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով
Պատերազմից առաջ, սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահը բացահայտել էր Նիկոլ Փաշինյանի որոշ խնդրանքներ, որոնք ուղղված էին իրեն՝ 2018-ին սահմանին չկրակելու վերաբերյալ, որը պայմանավորված էր իր այն մտայնությամբ, որ սահմանին հանգիստ լինի, որ նա լուծի քաղաքական ընդդիմախոսների հարցերը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ այդ ընդդիմախոսը ՀՀԿ-ն էր:
«Նիկոլ Փաշինյանը վաճառել Հայաստանի ներքաղաքական կյանքը, ժողովրդավարությունը Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությամբ, այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ իր իշխանությունը վերարտադրելու համար:
Պատերազմը տեսանելի էր շատերի համար: Այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար տեսանելի էր հենց առաջին օրվանից: Ես 2018-ի մայիսի 1-ի նիստում հայտարարեցի, որ չեմ ընտրում Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետին: Այդ կանխատեսումները ճիշտ էին: Պատերազմը հասունացրել է, պատերազմ իր այս ծավալով, վերքերով, խորությամբ, տևողությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը թե բանակցային, թե ռազմական, թե արտաքին քաղաքական ու անվտանգային ոլորտներում դիտավորյալ գործած սխալներով»,-հայտարարեց Աշոտյանը՝ հավելելով, որ Փաշինյանը դիտավորյալ կերպով 2,5 տարի քանդում էր Հայաստանի բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային:
Աշոտյանը հիշեցրեց, որ ապրիլի 24-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը որևէ կծու, թթու խոսք չէր ասել Թուրքիային, չեր դատապարտել մերժողականությունը, նաև չի խոսել Ցեղասպանության մասին միջազգային ամբիոններից:
«Նա Թուրքիային հրավիրեց տարածաշրջան, այսինքն ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ Թուրքիայի համար վաճառել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ամեն ինչ անելով, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից>,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.