ԼՂՀ-ից փախստականները բողոքում են, որ չեն կարողանում պետօգնության ծրագրով գումար ստանալ
Մարդիկ բողոքում են, որ իրենք մինչ օրս չեն կարողանում ՀՀ կառավարության նախաձեռնած պետական աջակցության ծրագրով միջոցներ ստանալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
Որպես ևս մեկ խնդիր Սարգսյանը նշեց աջակցության ծրագրերի ևս մեկ պայման, ըստ որի՝ մարդը կարող է օգնություն ստանալ, եթե առնվազն 3 ամիս ապրել է ներկայումս Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում:
«Ինչպե՞ս պարզել՝ նրանք ապրել են 3 ամիս, թե՞ 10 օր քիչ: Խնդիրներ են առաջանում»,-ասաց նախկին քաղաքապետը:
Սարգսյանը նաև բարձրացրեց Ղարաբաղում մարդկանց չհամակարգված աջակցության տրամադրման հարցը: Այսպես, նրա խոսքով, Ստեփանակերտում ուտելիք են բաժանում, սակայն համակարգման բացակայության պատճառով դեպքեր են առաջանում, երբ մարդը մի քանի անգամ գնում է տարբեր տեղեր և օգտվում, իսկ մյուսը նման հնարավորություն չունի կամ էլ չգիտի նման տեսակի աջակցության մասին:
Նրա խոսքով՝ այդ հարցը ևս պետք է լուծվի պետական մակարդակով:
Նա նաև հայտնեց, որ համաձայն ստացվող զանգերի՝ Ղարաբաղի որոշ բնակիչներ, որոնք բնակվում են Հայաստանում, ժամանակ է տրվում, որպեսզի նրանք ազատեն իրենց զբաղեցրած բնակարանները կամ հյուրանոցները, որտեղ նրանց տեղավորել էին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.