Ղարաբաղում խաղաղության վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը սկսում է աշխատանքը
Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում, որը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում: Այդ մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը։
Նշվում է, որ ռուս զինծառայողները, որոնք պետք է լինեն կենտրոնի կազմում, պատրաստություն են անցնում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման համար և պատրաստվում են մեկնել Ադրբեջան:
Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:
Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը համարժեքության հիմունքներով ներկայացվել է ռուսական և թուրքական կողմերից, կկատարի իրադրության մշտադիտարկման և կրակի ու բոլոր մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության առաջադրանքներ` անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնն Ադրբեջանի տարածքում կտեղակայվի 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության Թուրքիայի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան:
Համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվում է համարժեքության սկզբունքով, հրամանատարական կետի տեսքով, որտեղ յուրաքանչյուր կողմից ներկայացվում են հավասար թվով ներկայացուցիչներ յուրաքանչյուր ազգային կառույցի ղեկավարի հետ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.