Последние новости

Երևանում անցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությունը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծաղիկներ են դրել Արաբկիրի մանկական այգում գտնվող՝ Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի առաջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արարողությանը մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Երևանի Ա. Պուշկինի և Ա. Բլոկի անվան դպրոցների սաներ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ