ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապաքինվում է կորոնավիրուսից
News.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանն այսօր այցելելու է «Եռաբլուր» պանթեոն:
Գրասենյակից մեզ պատասխանեցին. «ՀՀ երրորդ նախագահը, ցավոք, այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», քանի որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հասկանալիորեն հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները:
Նախագահի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»:
News.am-ին Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացրին նաև, որ ՀՀ երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.