Последние новости

Օմբուդսմանը հոսպիտալում տեսակցել է Հայաստան վերադարձած 5 գերիներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսակցել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար», – գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։

Նշենք, որ հինգ գերիներն այժմ Երևանի Մուրացան հոսպիտալում են։ Նրանք արդեն անցել են առաջնային բուժզննումը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ