Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը
Կյանքի 88-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Instagram-ի իր էջում:
Նա Լանովոյին անվանել է մեծ և համաժողովրդական արտիստ:
«Նրա խիզախ ու ազնվաբարո հերոսները միլիոնավոր հանդիսատեսի կուռքեր են դարձել։ Անհնար է մոռանալ կինոյում և թատրոնում նրա ստեղծած կերպարները... Ցավակցում եմ Վասիլի Սեմյոնովիչի հարազատներին ու մերձավորներին...»,- Instagram-ի իր էջում գրել Է Սոբյանինը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լանովոյի մահվան պատճառը COVID-19-ն է։
Հունվարի 2-ին հայտնի է դարձել, որ դերասանը վարակվել է կորոնավիրուսով։ Տարիքի պատճառով որոշվել է նրան հոսպիտալացնել։ Դերասանն այդ պահին լուրջ բողոքներ չի ունեցել,, բայց հունվարի 27-ի երեկոյան նրա վիճակը վատացել է։ Հունվարի 28-ին Լանովոյին ծանր վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Վասիլի Լանովոյը ծնվել է 1934 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում։ Իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, որոնց շարքում են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Գարնան տասնյոթ ակնթարթ» կինոնկարները։ 1957-ից հանդես է եկել Վախթանգովի անվան թատրոնում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-12-09 09:3180
В Азербайджане — в разгаре волна арестов журналистов. Их обвиняют в сотрудничестве с США. Одновременно в стране идет антиамериканская кампания: выпускников американских вузов объявляют шпионами, а Вашингтон обвиняют в проармянской политике. В чем истинная причина арестов и кампании?
-
2023-12-09 09:28120
Доктор политологии Стэндфордского университета Артур Хачикян прокомментировал Armenia Today последнюю активизацию контактов между Арменией и Великобританией.
-
2023-12-09 09:2580
В этом году отмечается 75-я годовщина принятия Конвенции о предупреждении преступления геноцида и наказании за него.
-
2023-12-09 09:2377
В ближайшее время иранская сторона представит практические предложения по льготному обслуживанию армянских грузов в своих портах, сообщил в беседе со Sputnik Армения торговый атташе Армении в Иране Вардан Костанян, представив результаты выставки EURASIAN EXPO 2023 и встреч на уровне замминистров.