Միջազգային օլիմպիական կոմիտեն հերքել է «Տոկիո 2021» խաղերի չեղարկման վերաբերյալ շահարկումները
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները կողմ են այս տարի Տոկիոյում կայանալիք Խաղերի «հաջող և անվտանգ» անցկացմանը՝ հերքելով խաղերի չեղարկման մասին «շահարկումները»: Այս մասին հայտնել է Greek City Times լրատվականը: Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսի 23-ին:
Նա նշել է, որ վարակի դեմ պայքարը բարդ է, և որ բոլորը ներգրավված են այդ պայքարում:
Բախը հավելել է, որ Խաղերի անցկացման հարցը չի շահարկվում, այլ քննարկումներ են տեղի ունենում դրանց անցկացման ձևաչափի վերաբերյալ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը նշել է, որ մարզիկների 60 տոկոսից ավելին արդեն իսկ ապահովել են իրենց տեղերը:
Բախը նշել է, որ պետք է համատեղել համաճարակի դեմ պայքարի բոլոր քայլերը, ինչի համար էլ քննարկումներ են տեղի ունենում Ճապոնիայի կառավարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպութան, առողջապահական հաստատությունների, պատվաստանյութ արտադրող ընկերությունների և փորձագետների հետ:
Խաղերի անցկացման նպատակով հաջորդ ամսվա սկզբին տպագրվելու են ուղեցույցներ՝ Խաղերի անվտանգությունն ու հաջողությունն ապահովելու նպատակով: Գործող Օլիմպիական չեմպիոն Կատերինա Ստեֆանդին, նշել է, որ լավ կլինի խաղերն առանց երկրպագուների ներկայության անցկացվեն՝ հավելելով, որ, իր կարծիքով, մարզիկների ճնշող մեծամասնությունը կողմ է Խաղերի անցկացմանը:
Իր հերթին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգն առաջարկել է հյուրընկալել Օլիմպիական խաղերը 2021 թվականին՝ համաձայն այն ենթադրությունների, որ Տոկիոն կարող է կորոնավիրուսային համաճարակի պատճառով հրաժարվել այս ամռանը կայանալիք Խաղերի կազմակերպումից, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.