Լրագրողը Փաշինյանի խոսքի մեջբերմամբ պաստառ է բերել կառավարության մոտ
Կառավարության դիմաց «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարսգսյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելույթից Շուշիի մասին հայտարարությունը՝ պաստառի տեսքով, քանի որ Եռաբլուրում լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պահանջել էր գրավոր մեջբերել իր խոսքը, և ինքը կպատասխանի այդ հարցին ուղիղ եթերում:
«Ահա, ինչպես տեսնում եք, այստեղ գրված է վարչապետի խոսքը Շուշիի մասին, այստեղ հստակ գրված է, որ վարչապետը հարցադրում է անում, որ 90 և ավել տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշի քաղաքը հայկակա՞ն է: Այսինքն վարչապետը կասկածի տակ է դնում Շուշիի հայկական լինելու հանգամանքը: Հետևաբար, խնդրում եմ, պարոն վարչապետ, ներքևում հարցադրում կա, և խնդրում եմ՝ վարչապետն իջնի և ուղիղ եթերում պատասխանի՝ Շուշին հայկական է, թե ադրբեջանական»,-ասաց լրագրողը, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ կազմավորման տոնին Եռաբլուրում, ի պատասխան լրագրողներից մեկի պնդմանը, թե դուք ասել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.