Մինչև 40 վրացի վարորդի մեկ շաբաթից ավելի թույլ չեն տալիս հատել Իրանի և Ադրբեջանի սահմանը
Մինչև 40 վրացի վարորդի մեկ շաբաթից ավելի թույլ չեն տալիս հատել Իրանի և Ադրբեջանի սահմանը: Այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Ավելի վաղ կանգնեցված վարորդները հայտարարություն էին տարածել, որում օգնություն էին խնդրում վրացական իշխանություններից: Նրանք հայտնել էին, որ Իրանի մաքսային ծառայության աշխատակիցներն թույլ չեն տալիս իրենց հատել սահմանն Ադրբեջանի ուղղությամբ` չբացատրելով պատճառները:
Վրաստանի արտգործնախարարությունում պնդում են, որ գործընթացը շարժվել է տեղից, և այսօր Վրաստանի քաղաքացիների վարած մի քանի բեռնատարի թույլատրել են հատել սահմանը: Ինչպես նշվում է, այս գործընթացը կշարունակվի փուլերով:
Իրանում Վրաստանի հյուպատոս Գիորգի Սախլթուցիշվիլին այսօր այցելել է սահմանին փակված Վրաստանի քաղաքացիներին: Դիվանագետը հանդիպել է նաև մաքսային տերմինալի պետի եի սահմանային անցակետի պետի հետ:
Ըստ ԱԳՆ-ի` իրանցի պաշտոնյաները «մեկ անգամ ևս հաստատեցին իրենց բարյացակամ վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ և նշեցին, որ մաքսիմալ ակտիվ աշխատանքներ են տարվում` խնդրի ժամանակին լուծման և Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադառնալու իրավունք տալու ուղղությամբ»:
Վրաստանում Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գվտիսիաշվիլին հանդիպել է կանգնեցված վարորդների ընտանիքի անդամների հետ: Նա ծանոթացրել է նրանց առկա իրավիճակին և բացատրել, որ ԱԳՆ-ն ակտիվ աշխատանքներ է տանում խնդրի լուծման ուղղությամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.