Ռուս-թուրքական կենտրոնը բացվեց
Աղդամի շրջանում բացվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կենտրոնն իրականացնելու է հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքում, ամփոփում և ստուգում: Հսկողությունն իրականացվելու է անօդաչու թռչող սարքերի կիրառման, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով», - լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ–ից։
Ռուս-թուրքական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն:
Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով` յուրաքանչյուր կողմից 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.