Կառավարության շենքը զավթելու փորձի կասկածանքով ձերբակալվածներից ոմանք ազատ են արձակվել
ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալված 5 անձանցից 2-ն ազատ են արձակվել։
Ձերբակալվել էին «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը և ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը։
«Դատարանը Տիգրան Չոբանյանի կալանքի միջնորդությունը մերժեց հիմնավոր կասկածով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Շխիմյանը և հավելեց` դատարանն այդպիսով հաստատեց, որ իր պաշտպանյալը դեպքի հետ առնչություն չունի, այլ կերպ ասած` կառավարության շենքի ենթադրյալ գրավման փորձին մասնակցություն չի ունեցել:
Փաստաբանը նշեց, որ իր մեկ այլ պաշտպանյալ Վահագն Չախալյանին ևս ավելի վաղ դատարանն ազատ արձակելու որոշում էր կայացրել:
Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ թեև նախապես հայտարարվել էր, որ իր պաշտպանյալի կալանավորման վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր` 21:00-ին, սակայն դատարանը դեռ խորհրդակցական սենյակից դուրս չի եկել:
«Ենթադրաբար դեռ մի 40 րոպե կտևի»,- դատարանից իրեն հայտնած տեղեկատվության վրա հիմնվելով՝ ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է նույն գործով ձերբակալված Արշակ Զաքարյանին ու Իսրայել Հակոբկոխյանին, ապա նրանց կալանքի հարցով դատական նիստերը դեռ չեն էլ ավարտվել և այս պահին դեռ ընթացքի մեջ են:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.