Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼԻԶՄԻ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է
Սա ավելի վաղ խոստացված «հեղափոխական եռերգության» երկրորդ շարադրանքն է։ Երրորդում մենք կխոսենք ապագայի մասին։ Այս մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
Մենե, տեկել, ուփարսին*. պարտություն
Պարտության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ պատերազմում պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ողջ գաղափարախոսության պարտությունը։ Սուտը, որի վրա Նիկոլն ու իր թիմը կառուցում էին նոր, իրենց համար հարմարավետ Հայաստան, բացվել ու ակնհայտ է դարձել։ Եվ պատահական չէ, որ պատերազմի առաջին օրը խորհրդարանում ունեցած իր ելույթում Նիկոլը հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ երբեք պարտված չհամարենք»: Նա գիտեր, թե ինչի մասին էր խոսում։ Նրա խոսքերն ամենևին պատահական չեն։
Մենք սովոր ենք դիտարկել մեր պարտությունները զոհի տեսանկյունից՝ զոհայնությունը մշակելով ազգային, էթնիկ մակարդակում։ Դա շատ հարմար է. երբ դու զոհ ես, միշտ պարզվում է, որ պարտության մեջ սեփական մեղքը չկա։ Որ պարտության մեջ ՄԻՇՏ մեղավոր է երրորդ կողմը։ Ուշադի նայեք նիկոլական քարոզչության թեզերին, և դուք կհայտնաբերեք, որ մեր պարտության մեղավորը նախկին իշխանությունն է, Ադրբեջանը, Թուրքիան, սիրիացի վարձկանները, Ռուսաստանը՝ բոլորը, բացի Նիկոլից։
Նախկին, ավելի պակաս տեխնոլոգիական ժամանակներում դա, միգուցե, աշխատեր։ Դժբախտությունն էլ (դե կամ հմայքը՝ նայած, թե ում կողմից եք դուք) ներկա ժամանակների այն է, որ բոլոր քայլերը գրի են առնված։ Բոլոր հայտարարություններն արխիվացված են։ Բոլոր լայվերը ներբեռնված են։ Ստելն ավելի ու ավելի անհնար է։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ պարտության մեղքը բարդել սիրիական վարձկանի, եղանակի և նախկին իշխանության վրա հնարավոր չէ։ Մեղավորն ակնհայտ է, որքան էլ նա չցանկանա լինել ոչ թե մեղավոր, այլ ընդամենը պատասխանատու։
Ինչպես վերը գրեցի, դա պարտություն է ոչ միայն և ոչ այնքան պատերազմում: Պատերազմի պարտության մեղքը ստիպում է հասարակությանը վերաիմաստավորել վերջին 3 տարիների բոլոր սեփական գործողությունները։ Արծրունական ստի հանդեպ հլու - հնազանդ հավատը ստիպում է հիշել այն բոլոր ստերը, որ հասարակությունը կուլ տվեց Նիկոլի իշխանության երեք տարիները։ Հիշողությունն այն մասին, թե ինչպես է Նիկոլը ժխտում Արցախի հանդեպ իր ատելությունը՝ ստիպում է հասարակությանը հիշել, թե ինչպես է ծաղրել այն մարդկանց, ովքեր այդ մասին խոսել են 3 տարի առաջ։ Եվ պատերազմում պարտությունը՝ նրա պոպուլիստական գաղափարախոսության պարտությունն է, նիկոլիզմի պարտությունը։
Մեր հասարակությունը քթով է դեմ առնում սեփական սխալներին՝ աստիճանաբար հասկանալով, որ դրանք պետք է ընդունել։ Բայց նախքան խոստովանելը, հասարակությունը պետք է անցնի Նիկոլի պատրաստած ամենանենգ փորձության միջով։
Քանի որ մենք արդեն պարզել ենք, որ Նիկոլը պարտության մեղքը չի կարող բարդել որևէ մեկի վրա, իսկ դրա խոստովանությունը իր համար ճակատագրական է, նա հասարակությանը առաջարկում է մոռացում։ Նիկոլը ցանկանում է (և առաջարկում է մեզ բոլորիս) մոռանալ պատերազմը որպես սարսափելի երազ. նրան այլևս չի անհանգստացնում դրա հետ կապված ոչինչ: Հիշեք նրա հարբած լայվերը ժողովրդի վրեժխնդրության, նստավայրից գողացված ժամացույցի մասին և նոյեմբերին ընդունված օրինագիծը՝ ղեկին ծխելու համար տուգանքների մասին: Զոհվածներին, վիրավորներին, անհայտ կորածներին և գերիներին, և հենց պարտությունը նրա գրպանային քարոզչամեքենաները դիտարկում են միայն ներքաղաքական պայքարի համատեքստում։ Եվ ստով, պարտությամբ, մարդկային կորուստներով ջախջախված հասարակությունը (համենայնդեպս դրա մի մասը) կարող է ընդունել այդ մոտեցումը։
Կարելի է չնկատել պարտությունը ՝ Նիկոլն ու իր աջակցության խումբը հենց դրանով էլ զբաղված են։ Բայց չընդունելով պարտությունը՝ մենք դրանից դասեր չենք քաղում և չենք շրջում այդ էջը։ Ձևացնելով, որ պարտություն չի եղել՝ մենք այն շարունակում ենք, մշտական ենք դարձնում։ Քաղած դասերը, գիտակցված և վերապրած պարտությունն այն հիմքն է, որի վրա մենք կառուցելու ենք մեր Հայաստանը։
Բայց այս մասին, հաջորդ, խոստանում եմ, որ վերջի մասում այս շարք-շարադրության:
* Մենե, տեկել, ուփարսին՝ նշան, որն ուղարկվել է Բաբելոնի թագավոր Վալտասարին և վերծանվել է Հին Կտակարանի Դանիել մարգարեի կողմից. Ահա և բառերի Իմաստը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց նրան, Տեկել՝ կշռված ես կշեռքի վրա և համարվել ես չափազանց թեթև, Ուփարսին՝ բաժանված է քո թագավորությունը և տրված է միդիացիներին և պարսիկներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.