Последние новости

Ախալքալաքում բողոքի ակցիա է. պահանջում են բացել վրաց-հայկական սահմանը

Ախալքալաքում բողոքի ցույցեր են։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ բնակիչները հավաքվել են քաղաքի կենտրոնում և պահանջում են վերացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված արգելքները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի հետ սահմանի բացմանը։

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է՝ հայ-վրացական սահմանը փակ է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Արգելքը չի վերաբերում միայն բեռնափոխադրումներին։ Իսկ փետրվարի 1-ից կգործեն Վրաստան մուտք գործելու նոր կանոնները։

Օտարերկրյա քաղաքացիները ազատորեն կարող են մուտք գործել երկիր՝ ներկայացնելով Covid-19-ի դեմ պատվաստված լինելու մասին փաստաթուղթ։ Ընդ որում, անձը պետք է ընդունած լինի պատվաստանյութի 2 ամբողջական չափաբաժին։

Չպատվաստված այցելուները չեն ենթարկվի ինքնամեկուսացման, եթե նրանք ԵՄ-ի, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ՄԱԷ-ի, Բահրեյնի քաղաքացի կամ ռեզիդենտ են։ Վրաստան մուտք գործելիս (ներառյալ տարանցման դեպքում) սահմանային անցակետում պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Ընդ որում, նմուշառման պահից պետք է անցած լինի առավելագույնը 72 ժամ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ