«Հիմա դա անհնար է»․ Դմիտրի Մեդվեդևը՝ Արցախի կարգավիճակի մասին
Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը դեռ լուծված չէ, ավելի լավ է թողնել հետոյի համար, ոչ թե քննարկել հիմա։ Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Իմ կարծիքով` այսօր բոլորի համար լիովին ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրոք որոշված չէ, բայց հիմա այն չի կարելի քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այդ դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է նրան, որ լիցքերի ուժեղագույն բախում է առաջանում։ Հիմա հնարավոր չէ անել դա։ Առավել ևս, որ կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ խիստ տարբերվում են, անգամ Հայաստանի ներսում են բանավեճեր ընթանում»,-ասել է նա ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
Մեդվեդևը նշել է, որ ժամանակին հսկայական ժամանակ է ծախսել երկխոսության գործընկերների հետ այդ հարցը քննարկելու համար:
«Իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի էլ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին, չգիտես ինչու, բոլոր մոռանում են, բայց դա հենց այդպես է։ Ուստի կագրավիճակի հարցն ավելի լավ է հետաձգել ապագա ժամանակահատվածին»,-նշել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Դմիտրի Մեդվեդևը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքն անվանել է ոսկերչական։
«Ընդ որում՝ դա նրբագույն աշխատանք էր, ես մի օր հետևել եմ այդ աշխատանքին։ Վլադիմիր Վադիմիրովիչը ժամերով բանավեճերի մեջ էր այդ հակամարտության մասնակիցների միջև։ Եթե նրա աշխատանքը չլիներ, ուղիղ խոսենք, այդ հակամարտությունը կարող է շարունակվել մինչև օրս։ Դա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես ինձ թվում է, թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»,-ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ թեժ փուլը դադարեցվել է, իրավիճակն ընդհանուր առմամբ հանդարտվել է, և դա ամենակարևորն է։
«Մարդիկ չեն զոհվում և զարգացման հնարավորություններ կան։ Հունվարի 11-ին երեք երկրների նախագահները հանդիպել են Մոսկվայում և նշել իրավիճակի հետագա տնտեսական առողջացման ուղիները։ Դա նույնպես շատ կարևոր է, չէ՞ որ մարդկանց համար այն ավերածությունները, որոնց մեջ նրանք ապրում են, որոնց մեջ հայտնվել են այս ռազմական գործողությունների հետևանքով, ամենացավալին են, իհարկե, բացի զոհերից»,-նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 07:51
За последние полтора месяца в Россию въехало 1775 грузовиков с армянскими абрикосами, сообщил в соцсетях министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-07-15 07:50
Ценные бумаги стран Евразийского экономического союза (ЕАЭС) можно будет свободно торговаться на биржах всех стран объединения. Соглашение с российской стороны ратифицировала Госдума, одобрил Совет Федерации и скрепил подписью президент РФ Владимир Путин.
-
2025-07-15 07:46
Обострение отношений России с Арменией и Азербайджаном может быть не случайным и оказаться в логике заявлений посла США в Турции Тома Баррака об аренде так называемого Зангезурского коридора. Об этом заявил первый замглавы комитета Госдумы по делам СНГ Константин Затулин в интервью RTVI.
-
2025-07-15 07:43
Отношения Еревана и Баку оказались в центре внимания встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента Франции Эммануэля Макрона. Об этом французский лидер написал в X, раскрыв детали переговоров с Пашиняном.