Ադրբեջանցիները մեկ ամիս է, ինչ պարբերաբար կրակում են Կապանի հարևանությամբ
Ադրբեջանցի զինվորականները Կապանի մի քանի գյուղերի հարևանությամբ արդեն մեկ ամիս է պարբերաբար կրակոցներ են արձակում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ն ահազանգել էր, որ Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ լինելով հարբած վիճակում։
Կապանի համայնքապետը հաստատեց տեղեկությունները նշելով, որ հստակ չգիտեն ադրբեջանցիներն օդ են կրակում, թե ոչ, բայց կրակոցները հնչում են․ «Մեկ ամիս է հնչում են կրակոցները, բայց որ ասեմ ինչ-որ բան վնասված է կամ կրակոցների տեղ է երևում, այդպես չէ։ Ամեն ուղղության վրա գոյություն ունեն զինվորական պատասխանատուներ կամ հրամանատարներ»,-ասաց Գ.Փարսյանը՝ ավելացնելով, որ երկկողմ և եռակողմ հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրացվում է. «Նման դեպքերում իրենց հրամանատարները պետք է կանխեն այդ կրակոցները։ Ասում են, որ անթույլատրելի է, վստահեցնում՝ կպատժեն, կսաստեն, բայց այդ ուղղությամբ ինչ-որ լուծումներ դեռ չենք տեսնում»։
Նրա փոխանցմամբ՝ կրակոցներ առավել հաճախակի հնչում են հերթափոխի սկզբնական շրջանում, հետո աստիճանաբար դադարում ու ավելի հազվադեպ դառնում։
Գևորգ Փարսյանն ընդգծեց՝ եթե ալկոհոլի ազդեցության ներքո են կրակում, միանշանակ վտանգավոր է, քանի որ այդ պահին ոչ ադեկվատ վիճակում են գտնվում։ Ճիշտ է, այդ բնակավայրերում վնասված կառույցներ կամ շենքեր չկան, սակայն, ինչպես նշեց Կապանի համայնքապետը, բնակիչներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով և մտահոգ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 14:33
Премьер Армении Никол Пашинян не стал комментировать публикацию в СМИ о том, что он якобы отказался обращаться к лидеру США Дональду Трампу по вопросу пленных, заявив, что не знает о чем идет речь, так как сам лично не читал. Об этом он заявил на пресс-конференции в среду, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:31
По приглашению Европейского командования США, с 14 июля в Федеративной Республике Германия находится первый заместитель министра обороны Республики РА, начальник Генерального штаба ВС, генерал-лейтенант Эдвард Асрян для участия в конференции командования сухопутных войск Европы, об этом сообщает пресс-служба МО Армении.
-
2025-07-16 14:29
Армения обратилась в ШОС для вступления в эту организацию. Об этом заявил премьер Армении Никол Пашинян, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:27
Это просто поразительно. Сравнивать компании, которые сданы в доверительное управление (ЮКЖД, «Веолия-джур», аэропорт Звартноц) и говорить о том, что все будет в рамках "суверенитета" с передачей контроля над дорогой в Сюнике третьей стороне, которая в последствии станет узловым проектом большого Турана, это просто невероятная манипуляция, заявил экс-депутат НС Армении, аналитик Арман Абовян.