ԳԱԱ. «Բայրաքթարի» ստեղծման համար Թուրքիան ծախսել է նույն գումարը, ինչ ՀՀ-ն` գիտության վրա 10 տարվա ընթացքում
Հաշվի առնելով 2020-ին տեղի ունեցած աղետալի իրադարձությունները` Հայաստանը պետք է փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ: Այս մասին փետրվարի 1-ին «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` շեշտելով մի շարք խնդիրների լուծման կարևորությունը գիտության զարգացման համար, այդ թվում` անհրաժեշտ ֆինանսավորումը, համապատասխան կադրային ներուժի ապահովումը և այլն:
ԳԱԱ նախագահը, մասնավորապես, նշեց, որ անցյալի սխալները կրկնել չի կարելի: «Սկսել նորից ապրել և չկրկնել անցյալի սխալները: Դա հնարավոր կլինի միայն գիտության զարգացման շնորհիվ: Ապագա գլոբալ խնդիրների լուծման պայման է առաջադեմ գիտության առկայությունը: 2020-ի 44-օրյա պատերազմը դա այն է, ինչը շատերը 5-րդ սերնդի պատերազմ են անվանում: Այս պատերազմում մեր կորուստների 90 տոկոսը պայմանավորված էր թշնամու տեխնոլոգիական առավելությամբ»,- ասաց Մարտիրոսյանը:
Ընդ որում, նրա խոսքով, հայտնի է, որ Թուրքիայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա շուրջ 270 միլիոն դոլար է ծախսվել: Ինչպես նշեց Մարտիրոսյանը, դա հավասարազոր է վերջին 10 տարվա ընթացքում հայ գիտության կարիքների համար հատկացված միջոցներին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.