Արմեն Գևորգյան. Հայաստանի իշխանությունները բանակը մեղավոր «նշանակեցին» պարտված պատերազմում
Ամբողջ գործընթացը հրեշավոր ծրագրի կարևոր օղակն է: Այս մասին փետրվարի 2-ին ընթացող նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի պահանջով:
Գևորգյանը հայտարարեց, որ «ամբողջ գործընթացը հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հրեշավոր ծրագրի կարևոր օղակը և անցյալը վարկաբեկելու փորձ է»: Այդ պահին դատավորն ընդհատեց նրա ելույթը` խնդրելով նիստը քաղաքական գործընթացի չվերածել:
«Ծրագրի հիմնական մասը բանակը որպես գլխավոր մեղավոր «նշանակելն» է...», - շարունակեց Գևորգյանը, ինչից հետո դատավորը կրկին միջամտեց: Ինչ-որ ժամանակ Գևորգյանը և դատավորը միաժամանակ էին խոսում: Արդյունքում, դատավորը թույլ տվեց նրան արտահայտվել միջնորդության վերաբերյալ և խնդրեց այլ տեղում քաղաքական հայտարարություններ անել. դատարանը քաղաքական հարցերով չի զբաղվում:
Այդպես էլ արտահայտվելու հնարավորություն չստանալով` Արմեն Գևորգյանը դատարանն անօրինական անվանեց և հրաժարվեց խոսել:
Կարճ դադարից հետո Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը բողոքարկեց դատավորի գործողությունները` նշելով, որ արդյունքում հանդիպման մասնակիցները չլսեցին Արմեն Գևորգյանի դիրքորոշումը: Արդյունքում, մյուս ամբաստանյալների պաշտպանությունը ևս զրկված է իրենց գիծը արդյունավետ կառուցելու հնարավորությունից: Հաշվի առնելովգործընկերոջ կողմից թվարկված դատավորի ինքնաբացարկի պատճառները` Պողոսյանը նշեց, որ դատավոր Դանիբեկյանը չի կարող օբյեկտիվ և անկողմնակալ լինել Արմեն Գեըորգյանի նկատմամբ: Այդ կապակցությամբ Պողոսյանը օրինակներ բերեց իր սեփական պրակտիկայից, երբ դատավորները, իրենց օբյեկտիվության կապակցությամբ հիմնավոր կասկածներ հարուցող հանգամանքների ճնշման տակ, ինքնաբացարկ են հայտնել:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն իր խոսքը սկսեց տեխնիկական խնդրի մասին հիշատակումից` բոլոր ամբաստանյալների և պաշտպանական կողմի համար մի բարձրախոս է, ինչը հաճախ չլսվելու պատճառ է դառնում: Ի դեպ, փաստաբանն այս հանգամանքը կողմնակալ վերաբերմունքի դրսևորումներից մեկն անվանեց: «Ես գլխի եմ ընկնում այն մասին, ինչ ուզում էր ասել Արմեն Գևորգյանը, կարծում եմ` Դուք ևս: Բայց Դուք թույլ չտվեցիք նրան արտահայտվել և ցույց տալ իր կապն այս գործի հետ: Դուք իսկապես սուբյեկտիվ եք»,- ասաց փաստաբանը, տեղեկացնում է News.am-ը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նույնպես աջակցեցին իրենց գործընկերոջը:
Փաստաբանների հայտարարություններից հետո դատավոր Դանիբեկյանն Արմեն Գևորգյանին երկրորդ անգամ խոսելու հնարավորություն տվեց: Նա հրաժարվեց՝ հայտարարելով, որ գործ չունի այս դատարանի հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.