Последние новости

Սիրիացի գրոհայինները պետք է լքեն Ղարաբաղյան հակամարտության գոտին

Սիրիացի գրոհայինները պետք է լքեն Ղարաբաղյան հակամարտության գոտին։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխվար քարտուղար Ստանիսլավ Զասը առցանց ճեպազրույցի ժամանակ։

«Իհարկե, մենք տեղեկություններ ունեինք (թեկուզ ընդհանուր պլանի) Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից գրոհայինների առկայության, ներկայության ու գործողությունների մասին։ Եվ դա գնահատել ենք որպես որոշակի ռիսկեր մեր երկրների, մեր դաշինքի համար»,-ասել է Զասը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ուր են գնացել այդ զինյալները, արդյո՞ք նրանք մնացել են այնտեղ, ապա նա դժվարանում է պատասխանել այդ հարցին: Իրավիճակի վերահսկողությունն իրականացվում է խաղաղարար ուժերի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից։

«Բայց մենք ելնում ենք այն հանգամանքից, որ վարձկաններն ու սիրիացի գրոհայինները պետք է լքեն այդ տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անմիջական հարևանությամբ անօրինական զինված խմբավորումների, գրոհայինների խմբերի ստեղծումը որոշակի ռիսկեր է ներկայացնում մեր հավաքական անվտանգության համար»,-նշել է Զասը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ