ԵԽ-ը՝ Արցախում կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին
Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի հարցերով պատվիրակության ղեկավար, եվրախորհրդարանական Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա պատերազմը ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, և որ բացի ցավալի, բայց հատուկենտ միջադեպերից, հրադադարի ռեժիմը հարգվում է, սակայն այդքան կենսական հաշտեցմանը հասնելու համար շատ ավելին է անհրաժեշտ:
Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Մենք երկու կողմերին կոչ ենք անում հստակ և հրապարակավ վերահաստատել գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ և հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց հետ կողմերը համաձայնել են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և հավասարություն և ժողովուրդների ինքնորոշում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 09:11
«Основанием для обысков стали публикации на информационных сайтах «Айкакан жаманак» и «Медианьюз», касавшиеся каких-то аудиозаписей. Об этом в беседе с Новости Армении-NEWS.am заявил адвокат Арам Вардеванян, комментируя обыски в центральном офисе ЗАО «Электрические сети Армении» и в доме племянника бизнесмена Самвела Карапетяна Нарека Карапетяна.
-
2025-07-09 05:11
Дело депутата парламентской фракции «Армения» Артура Саркисяна направили в Ереванский суд общей юрисдикции районов Аван и Нор Норк для применения ареста в качестве меры пресечения. Об этом сообщил депутат фракции «Армения» Гарник Даниелян.
-
2025-07-09 05:08
Надеемся, что скоро будет заключено мирное соглашение между Азербайджаном и Арменией, заявил госсекретарь США Марко Рубио на заседании кабинета президента страны Дональда Трампа.
-
2025-07-09 05:05
Католикос Великого дома Киликийского Арам Первый призвал положить конец ситуации, сложившейся вокруг Армянской Апостольской церкви.