Հարավային Ավստրալիա նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբը տեղեկացնում է՝ Հարավային Ավստրալիան Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչած Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար դատապարտած երկրորդ ավստրալիական նահանգն է: Ճանաչման բանաձևն ընդունվել է նահանգային խորհրդարանում։
Այս բանաձևը հաջորդում է 2020 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի իրավական հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին և Ավստրալիայի ֆեդերալ կառավարությանը նույնպես կոչ է անում որպես հակամարտության մշտական լուծում և խուսափում հետագա ռազմական գործողությունների փորձերից՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Խորհրդարանական Թոմ Կոստանտոնիսը, առաջ բերելով պատմական բանաձևը, հայտարարել է. «Պանթուրքական ազգայնականության քաղաքականությունը, որը նախկինում հանգեցրել է ցեղասպանության, այժմ հետապնդվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից՝ սպառնալով Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտմամբ»։
Խորհրդարանը քննարկել է նաև բանաձևի քվեարկությունը հետաձգելու հարցը, որը ձախողվել է խոսնակի կողմից։ Քննարկումները վերսկսվել են, և բանաձևը միաձայն ընդունվել է։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությանը՝ համայնքային մակարդակում հայկական շահերի պաշտպանության համար՝ հավելելով․ «Մենք հպարտ ենք աջակցելու համար Ադելաիդայի նվիրյալ հայ համայնքին՝ տեղում իրենց գործադրած ջանքերի շրջանակում, որոնք ապահովեցին, որպեսզի Հարավային Ավստրալիայի խորհդրարանը միանա ամբողջ աշխարհի այն օրենսդիրներին, ովքեր օժանդակում են Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի օրինական գործընթացին»։
Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միության նախագահ Էմիլ Դավիդյանն իր հերթին նշել է «այս հաջողությունը Ավստրալիայի ամբողջ հայ համայնքի երախտիքն է։ Հաճելի էր աշխատել այս հիանալի արդյունքի համար՝ հանուն Արցախի հայկական հանրապետության քույրերի ու եղբայրների»։ Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներ Թոմ Կոստանտոնիսին և Ջայնե Սթինսոնին՝ բանաձևի առաջմղման համար և բոլոր խորհրդարանականներին՝ հանուն մարդու իրավունքների բանաձևը պաշտպանելու համար։ «Հարավային Ավստրալիայի հայ համայնքը ցանկանում է իր դերակատարությունն ունենալ Արցախի ժողովրդին աջակցելու, տարածաշրջանում առկա կարևոր հումանիտար հարցերի վրա ուշադրություն դարձնելու և հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը նպաստելու գործում: Համայնքը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են դրան»,-եզրափակել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.